Սփյուռքի ձայնը

Լիբանանի 85-ամյա «Արարատ» օրաթերթն աշխատում է՝ անկախ լիբանանյան խնդիրներից. «Սփյուռքի ձայնը»

Լիբանանի 85-ամյա «Արարատ» օրաթերթն այսօր ունի գոյատևման լուրջ խնդիր, ինչպես Լիբանանի շատ պարբերականներ, քանի որ երկրի տնտեսական բազմաթիվ խնդիրները խոչընդոտում և բարդություններ են առաջացնում ոչ միայն այդ երկրի բնակիչների, տարբեր ոլորտների, այլ նաև մեդիայի աշխատանքի համար:

«Հայկական սփյուռքի «սիրտ» հանդիսացող լիբանանահայության մարտահրավերները այսօր բազմաթիվ են», — ասում է Լիբանանի «Արարատ» օրաթերթի պատասխանատու Անի Եփրեմյանը:

«Լիբանանյան տնտեսական ու քաղաքական խնդիրները վատ  ազդեցություն են ունեցել ոչ միայն այդ երկրի բնակիչների կյանքի որակի վրա, այլև նպաստել են հայկական համայնքի նոսրացմանը», — ասում է  Անի Եփրեմյանը և ավելացնում, որ դա լուրջ ազդեցություն է ունեցել նոր սերնդի վրա: Նրանցից շատերը լքում են Լիբանանը և իրենց կյանքն ու ապագան կառուցում այլ երկրներում՝ ասում է թերթի տնօրենը։   

Ինչո՞ւեն երիտասարդ լիբանանահայերը լքում երկիրը և արդյո՞ք նրանք հաստատվում են Հայաստանում։ «Շատերն իմ շրջապատից, այո, Հայաստանն են նախընտրել: Նրանք իրանց ավելի լավ են զգում Հայաստանում և փորձում են աշխատել  ու ապրել հայաստանյան կյանքով»,– ասում է Եփրեմյանը:

Ինչ վերաբերում է Հայաստան-Սփյուռք հարաբերություններին, նա հետևյալ կարծիքն ունի. «Նախկինում շատ միջոցառումներ ու հանդիպումներ էին կազմակերպվում մեզ միավորելու համար, այսօր, սակայն, դրանք նվազել են: Բայց մեր խնդիրը ոչ թե կառավարություններն են ու անհատները, այլ մեր հայրենիքի բարօրությունն ու ապագան: Դրա համար մեզանից յուրաքանչյուրը պետք է աշխատի ու մի կողմ դնելով սեփական համոզմունքները՝ օգնի մեր հայրենիքին:

Լիբանանում խնդիրները բազմաթիվ են ու անվերջանալի՝ ցավով նշում է «Արարատ»–ի պատասխանատուն, սակայն թե՛ պարբերականներն են գոյատևում, թե՛ մշակութային ու համայնքային կյանքն է ակտիվ։

Back to top button