Սփյուռքի ձայնը

«Հայ երգարվեստը դարձնել համամարդկային». իսպանաբնակ տենոր Վաննո Թադեոն նշում է ստեղծագործական կյանքի 25-ամյակը․ «Սփյուռքի ձայնը»

Համաշխարհային հռչակ վայելող տենոր Վաննո Թադեոն (Վահրամ Թադևոսյան) նշում է ստեղծագործական կյանքի 25-ամյակը՝ աշխարհի տարբեր բեմերում ներկայացնելով հայ և համաշխարհային երգարվեստի դասական ու ժամանակակից գործերը: Բարսելոնայից մինչև Միլան, Մոսկվա և Երևան. կանգառները շատ են, հայ երգչի սպասելիքները՝ մեծ:

Վահրամ Թադևոսյանը առաջին մասնագիտույամբ նկարիչ է: Ավարտել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը: Նրա հայրը՝ ճանաչված նկարիչ Լևոն Թադևոսյանը, տղայի գեղանկարչական գիտելիքներն ու տաղանդը տեսնելով, ասել է. «Դու պետք է գերազանցես ինձ»: Սակայն Վահրամ Թադևոսյանն արդեն  փոքր տարիքից գիտեր իր ձայնային տվյալների մասին և ավելի համոզվեց իր ունեցած տաղանդի մեջ, երբ հանդիպեց հրաշագեղ ու տաղանդավոր, հոգևոր երգերի անկրկնելի կատարող Լուսինե Զաքարյանին, որն էլ նրան ավելի ոգեշնչեց այս ոլորտում առաջադիմելու համար:  

Վաննո Թադեոն Իսպանիայում կարողացել է կրթություն ստանալ: Երևանի  Կոմիտասի անվան կոնսերվատորիայի սանը, ունենալով լավ ուսուցիչներ, դժվարություն չունեցավ միջազգային օպերային երգարվեստում վերակրթվելու և հմտանալու: Շարունակելով Միլանում դասընթացներ անցնել՝ նա արդեն երգում էր թե՛ իտալական, թե՛ իսպանական հայտնի բեմերում՝ ճանաչված օպերային կատարողների հետ:

Հայ տենորի երազանքը հայկական երգի հանրահռչակումն է և հայ ունկնդրին օպերային երգարվեստի նրբություններին ծանոթացնելը: «Մեզ կրթված, ակադեմիական կրթություն ունեցող հանրություն է պետք: Իսկ աշխարհի հայ երգիչների նպատակը՝ մեր հայկական երգարվեստի գոհարները օտարներին ներկայացնելն ու մեր երկիրը ճանաչելի դարձնելն է», — ասում է Վաննո Թադեոն:

Համերգային շրջագայությունների, բազմաթիվ ու տարբեր ժանրերում երգող երգիչների հետ ունեցած համերգների ու երազանքների մասին՝ օպերային երգիչ Վաննո Թադեոյի հետ հարցազրույցում:

Back to top button