Հայագիտակ

Զահրատն իր հերոսներին վերցնում էր իր շրջապատից. «Հայագիտակ»

Բանաստեղծ Զահրատը շուտ որբացավ, բայց չզգաց դրա դառնությունը, քանի որ մայրական պապի տանը շրջապատվեց սիրով ու գուրգուրանքով։ Պապը, որը խանութներ ուներ, աշխատանք տվեց նրան ու Զահրատը, մոտիկից շփվելով ամենատարբեր մարդկանց հետ, ծանոթացավ նրանց հոգսերին, ցավերին, իսկ նրանցից մեկին՝ Կիկոյին, դարձրեց իր բանաստեղծությունների հերոսը։

Պոլսում Զահրատին ճանաչում էին ու սիրում, բայց նրա ձայնը Հայաստան հասավ միայն երկաթե վարագույրի խորտակվելուց հետո։ Նրա համուհոտով, հումորով գրված գործերը սիրվեցին նաև հայրենիքում։ Զահրատի գործերը տպագրվեցին մեծ տպաքանակներով, իսկ ինքը` բանաստեղծը, եղավ Հայաստանում, որտեղ նրան օրհնեց Ամենայն հայոց կաթողիկոսը։

Back to top button