Ազդ անցյալից

Երաժշտական կրթություն․ «Ազդ անցյալից»

Նվագարաններ, երաժշտական դասագրքեր, երգարաններ, պարբերականներ և շատ-շատ համերգներ՝ դասականից մինչև աշուղական: Այս ամենի մասին պատմում են հայկական մամուլի երաժշտական ծանուցումները և գովազդները: 

Բայց թեման այսքանով չի սահմանափակվում: Մամուլը նաև հասարակությանը տեղեկացնում է երաժշտական կրթության և ուսուցման մասին:

Եվ այսպես, տեսնեք թե, ի՞նչ են ծանուցել թերթերը դաընթացների և երաժշտական ծառայությունների մասին.

Մի պիանիստ Վարշավայից ածում է երեկոյթներում եւ պարահանդէսներում: Բնակարան Կուկիայում, Սիմեօնօվսկայա փողոց 19:

Մեծ տարիքում գերմաներեն սովորելիս, ճապոնացի երաժիշտ Սուզուկին նկատեց, որ, ի տարբերություն իրեն, երեխաները բնավ չեն դժվարանում է ուսուցման ընթացքում: Ի վերջո եզրահանգեց, որ երեխայի ուղեղը թույլ է տալիս շատ կարճ ժամանակում տիրապետել խոսակցական լեզվին՝ պարզապես լսելով և կրկնելով այն, ինչ ասում են ուրիշները:

Եվ Սուզուկին միտք հղացավ երեխաներին երաժշտություն սովորեցնելու մի նոր մեթոդ. նրանց, այսպես ասած, ողողել երաժշտությամբ, բնականաբար ընտիր երաժշտությամբ և սովորեցնել կրկնել նոտաները և երաժշտական կտորները, ճիշտ խոսակցական լեզվի պես՝ լսել-կրկնել: Այսպիսով՝  երաժշտական լեզուն սովորեցնել բոլոր երեխաներին։ Իր մեթոդը նա անվանեց  «Տաղանդների դաստիարակում» 才能教育  (Սայինօ Կյօիկը): 1900թ. «Մշակ»-ը ծանուցում  է.

Երիտասարդ մը կը ցանկանայ դաշնամուրի դասեր տալ գերմանական ընտիր մեթոդով: Հարկ եղած վկայականն ունի: Դիմել Գաննօվսկայա փողող 11: Թովմաս Տէր-Առաքելեանի կազմարարական խանութը:

       Կահիրեում լույս տեսնող «Աւել» զավերշտաթերթը հայտնում է, որ՝

Դաշնակուհի տիկին Պարոնիկ դուստր եւ աշակերտուհի տիար Մերճանեանի պատրաստ է բոլոր իրեն դիմող աշակերուհիներուն կարճ ժամանակամիջոցին մէջ, եւ դիւրամատչելի պայմաններով դասաւանդել: Դիմեցէք իր հասցէին. Նամակատուփ թիւ 1359:

3-րդ իգական գիմնազիայի մուզիկայի ուսուցչուհի Ս.Ի. Կարախանօվա ունենալով մի քանի ազատ ժամեր, առաջարկում է իր ծառայութիւնը: Հասցէն՝ Սերգիեւսկայա 14: Տեսնել կարելի է 9-10 առավօտեան եւ  8-9 երեկոյեան:

Թիֆլիսյան մամուլում հանդիպում են նաև պարուսույցների ծանուցումներ: Օրինակ՝  «Նոր դար»-ում կարդում ենք. Վարշավայի կառավարական թատրոնների բալետմայստեր և Թիֆլիսի արական  գիմնազիայի պարուսույց Լ.Պ. Օվեռլլօն  ծանուցում է  յարգո հասարակութեանը, որ առաջիկա օրերին մեկնելու է Բաքու ընդամենը 1 ամսով: Թիֆլիսում դասերը կշարունակի վարել  նրա տիկինը: Միխայլովյան փողոց 92 տուն: Ժամը 2-ից երեկոյան 6-ը:

Պարուսույց Լ.Պ. Օվեռլլօ. Բոլոր նոր և  նախորդ պարերից զատ ուսուցանում է նաև «Ցանկութիւն» ռուսական կադրիլկան: Չորեքշաբթի օրերին Մազուրկայի հատուկ դասեր:Սուդեբնայա փողոց Պուշնովի տուն 31, շրջանային դատարանի դիմաց: Պայմանների մասին կարելի է տեղեկանալ  11-2-ը և  5-երեկոյան 8-ը:

Ծնունդով Ղրիմից Կարա-Մուրզան համոզված էր, որը  ժողովրդին պետք էր հաղորդակից դարձնել համաշխարհային  երաժշտության գանձերին։ Ուստի՝ խիստ կարևոր էր ունենալ  քառաձայն երգեցողություն,  զգուշությամբ ընտրված երգացանկ, երգչախմբային գրականություն, անխափան  համերգներ։ Կարա-Մուրզան իր ծրագրերն իրականացնելու համար պետք է հաստատվեր այդ ժամանակի հայ մշակույթի գլխավոր քաղաքներից որևէ մեկում՝ Կոստանդնուպոլսում, կամ Թիֆլիսում։ Ընտրեց Թիֆլիսը:  Կազմակերպեց 15 հոգուց կազմված և ազգային տարազի հագուկապով քառաձայն արական երգչախումբ և տվեց հայկական բազմաձայն երգի առաջին համերգը։ Դա 1885 թվականն էր, իսկապես  պատմական մի իրադարձություն:

 

Կարա –Մուրազայի խմբապետական կուրսերի երկրորդ ընթացքը սկսվում է  յունվարի 7-ից 1900 թւի: Առարկաներն են ՝ ա/ տարրական թէօրիա,  բ/ սոլֆէջիօ, գ/ ներդաշնակութեան թէօրիա, դ/ փոխադրութիւն, ե/ շարադրութիւն, զ/ լուծմունք, է/ նուագել  դաշնամուրի վրայ ակկօրդներ և առանձին ձայներ, ը/ խումբ կազմելու, սովորեցնելու և կառավարելու կանօններ-տեսական եւ գործնական: Ընթացքը 3-ից 4 ամիս: Դասերի թիւը 150: Ուսման վճարը երեք տարի ժամանակով 300 ր., երկու տարով-200ր.:

Կարա Մուրզան  նաև «Մշակ» թերթի երաժշտական խմբագիրն էր: Ցավոք 49 տարեկան հասակում մահանում է : 1902-ի ապրիլի 9-ի «Մշակի» ի համարում կարդում ենք.

Հանգուցեալ Քրիստափօր Կարա-Մուրզայի մայրը, ամուսինը, եղբայրները եւ քոյրերը յայտնում են իրենց խորին շնորհակալութիւնը բոլոր այն անձանց եւ հիմնարկութիւններին, որոնք թէ անձնական իրենց ներկայութեամբ հոգեհանգիստներին եւ թաղման թէ իրենց հեռագիրերով եւ նամակներով յարգեցին հանգուցեալի յիշատակը:

Մահից 2 տարի առաջ՝ 1900-ին նորից «Մշակ»-ը ծանուցում է.

Յայտարարութիւններ. Կարա-Մուրզայի խմբական ժուր-ֆիսքն (նշանակման օրը)  է ամենայն չորեքշաբթի, երեկոյեան 6-9 ժամին ընդունվում են նոր ձայներ:

Ժամանակի ընթացում  հայկական մամուլում ավելի ու ավելի շատ են հայտնվում երաժշտական պրոֆեսիոնալ կրթության հրավերներ:

         Ռուսական կայսերական երաժշտական ընկերութեան Թիֆլիսի երաժշտական դպրոց.

Դպրոցում ընդունվում են երկու սեռի անձեր, ընդունելութիւնը լինում է ուսումնական ամբողջ տարուայ ընթացքում: Ուսումնական տարին՝ սեպտեմբերի 1-ից մինչև յունիսի 1-ը: Դպրոցում աւանդում են հետևեալ առարկաները. Երաժշտական շարադրութեան տէօրիա, սոլօ և խմբական երգեցողութիւն, նուագումն դաշնամուրի, ջութակի, վիօլոնչելի, կոնտր- բասի և բոլոր այն գործիքների վրայ, որոնք մտնում են օրկեստրի կազմութեան մէջ, սոլֆեջօ, միասին և օրկեստրային նւագում, երաժշտութեան պատմութիւն, էսթետիկա և իտալերէն լեզու: Ուսումնական տարու համար վճարում են ըստ դասարանների, սոլոօ երգեցողութիւն-120ր., դաշնամուր, ջութակ և վիօլոնչել 100ր., կոնտր-բաս և փողաւոր գործիքներ-50ր., կոմպոզիցիա (յօրինելու) տէօրիա-25ր., երաժշտութեան պատմութիւն և էսթետիկա -15ր.:

Ուսման դասընթացն աւարտողները վկայականներ են ստանում  1-ին և 2-րդ աստիճանի և, Կանոնադրութեան համաձայն արտօնութիւններ են վայելում զինուորագրութեան վերաբերմամբ:

Այս ծանուցումը մեզ մի շատ կարևոր տեղեկություն է փոխանցում, բացի անշուշտ կրթության առաջարկից. Այն, որ սրանից մոտ 126 տարի առաջ ռուսական կայսրությունում  պրոֆեսիոնալ երաժիշտները որոշակի արտոնություններ են ունեցել: Նրանց զինվորագրման պայմանները տարբերվել են մյուսներից:

Դաշնակ-երգ. Բարիզի  Քօնսէրվաթուարէն վկայեալ ֆրանսացի օրիորդ մը պատրաստ է երգի ու դաշնակի դասեր տալ  Քօնսէրվաթուարի մէթոտով: Դիմել առ օրիորդ Էլէն Լապրիւ, Բերա, Տէյրմէն փողոց թիւ 11:

Երաժշտական կրթություն ստանալու հրավերներից զատ, հատկապես 20-րդ դարի սկզբից արդեն երաժիշտները նաև զբաղվում էին գիտական աշխատանքով, մշակում էին ուսուցման մեթոդներ, ուսումնասիրում և վեր էին հանում ոլորտի խնդիրները:

Լոյս տեսաւ և վաճառւում է Սպիրիդոն Մելիքեանի «Երաժշտութեան զարգացման խնդիրը մեզաննում» Գինն է 10 կօպ. Դիմել Թիֆլիզի գրավաճառներին:

Շնորհակալություն աշխարհի ամեն անկյունում Հայ տպարաններ և մամուլ հիմնած երախտավորներին նաև Հայաստանի Ազգային գրադարանին այդ մամուլի հսկայական հավաքածուն մատչելի դարձնելու համար:

Back to top button