Հայագիտակ

Մուշեղ Իշխանին տանջող հարցերը դեռ չունեն պատասխան. «Հայագիտակ»

Զարմանալի էր գրող, բանաստեղծ, հասարակական գործիչ Մուշեղ Իշխանի ճակատագիրը։ Նրան պահեց, մեծացրեց և կրթության տվեց հորեղբայրը։ Հարազատ մոր հետ «ծանոթացավ» երեք տասնամյակ անց, բայց ոչինչ չստացվեց դրանից։

Գրականության ինստիտուտի գիտաշխատող Միհրան Հովհաննիսյանն ասում է. «Իր գործերում գրողին հուզում է այն, թե տարագիր, անտուն հայն ինչպես պետք է գոյատևի, հաղթահարի վախը մահվան հանդեպ։ Նրան պետք է հոգու կրակ և սեր առ Հայաստան, որն իրական է, կա, և կարևոր չէ, թե ինչ հասարակարգ է տիրում այնտեղ»:

Գրողը գտնում էր, որ անչափ կարևոր է, որ հայը խոսի հայերեն, չմոռանա մայրենին, քանի որ ուծացման վտանգը միշտ ծառացած է տարագիր հայի առջև։ Կյանքի վերջում ևս նա շատ դառնացած էր, քանի որ իր միակ զավակը ԱՄՆ–ում էր և սառն էր ծնողների հանդեպ։

Back to top button