Հաջողության նոտա

Լեզվաբանութունից՝ մեղվաբուծություն. Մարիանա Ավետիսյանի «Հաջողության նոտան»

Մարիանա Ավետիսյանը, ավարտելով Երևանի պետական համալսարանի ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետը, ուսումը շարունակել է ԳԱԱ քաղաքագիտության բաժնում, սակայն մեղրի հանդեպ սերը նրան ստիպել է թողնել պետական համակարգում աշխատանքը և զբաղվել մեղվաբուծությամբ։ Իր կյանքն առանց անարատ մեղրի չպատկերացնող երիտասարդ աղջիկը աստիճանաբար հասկացավ, որ ուզում է պրոֆեսիոնալ մեղվապահ դառնալ: Մարիանան խոստովանում է, որ սկզբնական շրջանում մի փոքր վախ կար միջատների հանդեպ, բայց մեղուների լեզուն աստիճանաբար հասկանալուց հետո վախն անցել է:

Back to top button