Մտքի ուժը

Ոչ միայն դանդաղեցնել, այլև ճնշել Ալցհայմերի հիվանդությունը․ հայ գիտնականները երկու նոր միացություն են սինթեզել. «Մտքի ուժը»

Երկու նոր միացություն, որոնք սինթեզվել են ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնում։ Դրանք սինթեզած են ամինաթթվային հիմքի վրա։ Ըստ շատ նախնական տվյալների՝ ոչ միայն դանդաղեցնում են, այլ նաև ճնշում Ալցհայմերի հիվանդությունը։ Հիվանդության հիմքը ամիլոիդ բետա պեպտիդների պաթոլոգիական ակտիվությունն է: Մասնավորապես, ամիլոիդ բետան թունավոր ազդեցություն ունի ուղեղի նեյրոնների վրա, ախտահարում է դրանց և խաթարում է միջբջջային հաղորդակցությունը: Եվ ահա, նոր սինթեզված միացություններից մեկը պահպանել է իր ամինաթթվային բնույթը, երկրորդը՝ վերածվել հետերոցիկլիկ համակարգի։

Ամինաթթուների և պեպտիդների ֆիզիոլոգապես ակտիվ ածանցյալների սինթեզի և հատկությունների ուսումնասիրման լաբորատորիայի ղեկավար, պրոֆեսոր  Վիգեն Թոփուզյանը բացատրում է՝ որոշակի սինթեզի նրբություններ են օգտագործել այն ստանալու համար։ Նպատակը՝ կարող են արդյո՞ք այդ միացությունները կիրառություն գտնել Ալցհայմերի հիվանդության բուժման գործըանցում։

Լաբորատորիայում սիզնթեզները նպատակաուղղված են՝ ասում է Վիգեն Թոփուզյանը: Հավելում է․  «Ստեղծել միացություն, որը ի վերջո պետք է դառնա դեղ՝ այս կամ այն հիվանդությունը բուժելու համար։ Մեր դեպքում այս կամ այն հիվանդությունն Ալցհայմեր հիվանդությունն է։ Մոլեկուլներն էլ սինթեզվում են՝ նպատակ ունենալով մի մոլեկուլ ունենալ, որը կկարողանա Ալցհայմերի հիվանդության ժամանակ կենսաբանական պրոցեսներում մասնակցել հօգուտ հիվանդության մեղամացման կամ վերացման։ Եթե մենք՝ քիմիկոսներս, ունենում ենք մի միացություն, փոխանցում ենք կենսաբանին։ Երբ 4-5 տարի առաջ մեզ մոտ պարզվեց, որ այդ երկու մոլեկուլներն ունեն նախապայմանը պրոցեսը դանդաղեցնելու կամ կանգնացնելու, նյութերը  կենսաբանական լաբորատորիային փոխանցեցինք ու ստացանք առաջին վստահ տվյալները»։

Աշխատանքները շարունակվում են։ Invitro ուսումնասիրությունները՝ նույնպես։ Դրական արդյունքն ըստ գիտնականի ակնհայտ է։ Ալցհայմերը նեյրոդեգեներատիվ հիվանդություն է, ախտահարում է ուղեղի նյարդային որոշ կենտրոններ, որը բազմաթիվ լուրջ խնդիրներ է առաջացնում։

Մնջոյանի անվան  օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի ֆարմակալոգիայի և պաթոհիսթոլոգիայի լաբորատորիայի ղեկավար Հրաչիկ Գասպարյանի խոսքով․ «Գոյություն ունի հիպոթալամուս, հիպոկոմպ բազալ բջիջներ, ինչպես նաև ամիգդալա։ Այս բջիջները, եթե սկսում են քայքայվել, սկսվում է զարգանալ ԱՀ հիվանդությունը։ Գոյություն ունի բետա ամիլոիդ սպիտակուց, որը նստում է նեյրոնների վրա՝ սկսելով քայքայել նեյրոնները։ Բացի այդ, դա գոյություն ունի տաու սպիտակուց, որը նստելով միջբջջային տարածությունների վրա՝ բերելով նեյրոնների քայքայման։  Սինթեզված երկու միացություններն էլ ունեն հակաացետիլխոլինէսթերազային ակտիվություն՝ in vitro պայմաններում։ Ապացուցվեց, որ երկու միացություններից մեկը պաշտպանում է երկարատև հիշողությունը, մյուսը՝ կարճատև հիշողության ժամամակահատվածը։ Այնուհետև մենք գրանցեցինք, որ նրանք ունեն բարվոք ազդեցություն նյարդային կենտրոնների վրա, որոշեցինք արդեն մի քանի կենսաբանական հետազոտություններ անել։ Այս երկու միացությունների առավելությունն այն է, որ նրանք քիչ թունավոր են՝ համեմատած հայտնի դեղամիջոցներին։ Սա շատ կարևոր է, որ կարողանում է պաշտպանել նյարդային բջիջները՝ քիչ թունավորելով, չվնասելով հարակից բջիջները։ Բջջաձևաբանական հետազոտություններով մենք ապացուցեցինք, որ այդ միացությունները կարողանում են ինչ-որ ձևով ազդել բետտա ամիլոիդի վրա, քայքայել,  լուծել այն, ավելի քչացնել բետտա ամիլոիդի կոնցենտրացիան բջիջներ մոտ։ Սա կարևոր է նրանով, որ ամիլոիդն է ԱՀ առաջացման պատճառը։ In vitro հետազոտություններում մենք տեսանք, որ միացությունները պահպանում են որոշ նեյրոնալ բջիջները, պակասում են գլիոզի պրոցեսները հյուսվածքներում և այլն։

Մի շարք բիոքմիկական թեստեր են արել, համոզվել, որ այս երկու միացություններն էլ որոշակի պրոցեսների վրա ազդել։ TVA և TVS միացությունները թուլացնում են ամիլոիդ բետա պեպտիդի ագրեգատների քանակությունը, որի հետևանքով պասիվանում են առնետի ուղեղի հիպոկամպի բջիջների նեյրոդեգեներատիվ գործընթացները, պակասում է  մահացությունը տոկոսը՝ ցուցաբերելով նյարդապաշտպան հատկություն։ «Տեսանք, որ այո,  այս երկու միացություններն էլ կարողանում են բիոքիմիական որոշակի պրոցեսներ՝ մասնավորապես լակտոդեհիդրոգենեզա ֆերմենտային ազդեցություն կարգավորումը։ Սա նույնպես հիվանդության առաջացման խթան է»։

Տարբեր ուղղություններով փորձերը կատարեցին ոչ միայն այս գիտական կենտրոնի տարբեր լաբորատորիաներում, այլ նաև այլ գիտական կենտրոններում ՝ ֆիզիոլոգիայի ինստիտուտում, ապա նաևԲունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտում։ Վստահեցնում են․ «Ամեն տեղ և՛ ֆիզիոլոգիայի ինստիտուտում, և՛ կենսաքիմիայի ինստիտուտում դրական արդյունքներ ֆիքսվեցին՝ ի նպաստ այն միացությունների, որոնք կարողանում են դանդաղեցնել, անգամ մի բավականին ճնշել ԱՀ-ը։ Ոչ միայն դանդաղեցնել այն անգամ ճնշել, սա նշանակում է՝ պահպանել, անգամ վերականգնել որոշ նեյրոններ։ Սա արդեն բուժման պրոցես է։ Եթե դուք կանգնացնում եք պրոցեսը, արդեն մեծ  հաջողություն է։ Այսօր աշխարհում չկա որևէ դեղ, որը Ալցհայմերի հիվանդության ընթացքը ճնշի, կան դանդաղացնող պրեպարատներ։  Մեր տվյալները հույս են տալիս, որ պրոցեսը կարող է կանգնել, ինչու չէ նաև դանդաղ հետ գնալ։ Դրանք երկու տարբեր պրոցեսներ են։ Բջջի վերականգնումն այն մասին է խոսում, որ  կագնելուց հետո կարողանում են պահպանվել բջիջները։ Էֆեկտը 100 տոկոսով չի, բայց երևի թե առաջին նյութերն են, որ այդ երևույթը ցույց են տալիս՝ դադարեցնել առաջընթացն ու փորձել պակասեցնել հիվանդության ընթացքը»։

Կենսաքիմիայի ինստիտուտում Ալցհայմերի հիվանդությունը վաղուց են հետազոտում։ Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտի երկարամյա աշխատակից, կենսաբանական գիտությունների դոկտոր Սոնա Մարդանյանը հաստատում է՝ գործընկեր գիտական կենտրոնի փորձերը հաջողվել են։

Գիտնականն ընդգծում է «Այս երկու քիմիական միացությունները, որոնք սիզնթեզվել են օրգանական քիմիայի ինստիտուտում՝ ակադեմիայի թղթակից անդամ Թոփուզյանի լաբորատորիայում, այդ միացությունները մինչև մեզ հասնելն արդեն ուսումնասիրվել են իրենց կողմից, ֆիզիոլագիայի ինստիտուտի հետ։ Այս երկու միացություններն ունեն որոշ հատկություններ, որոնք կարող են արդյունավետ լինել Ալցհայմերի հիվանդության դեմ պայքարում։ Դիմեցին մեզ, որպեսզի մեզ մոտ վաղուց օգտագործվող մեթոդներից մեկը կիրառենք, ստանանք ցուցանիշ, որ նաև այդ տեսակետից այս միացությունները դրական ազդեցություն կարող են ունենալ։ Մենք հաստատեցինք իրենց առաջարկած թեզը, միասին եկանք այն եզրակացության, որ միացությունները կարող են լինել հիմք՝ Ալցհեյմերի հիվանդության համար  դեղամիջող մշակելու»։   

Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտի տնօրեն Ալվարդ Անտոնյանը նշում է՝  երբ կուտակումներ են առաջանում նյարդային բջիջների միջև հաղորդացկությունը վատանում է, կուտակումները թունավոր են, կարող են համարվել նյարդային բջիջների համար մահացու։  «Երբ, որ մենք պայմանականորեն իրենց առաջարկած միացությունները ուսումնասիրեցինք, տեսանք, որ որոշակի ազդեցություն, արդյունավետություն ունեն այդ ագրեգատների առաջացումը կանխարգելելու կամ կուտակումները տարրալուծելու»։

Մնջոյանի անվան օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնում որպես, այսպես ասենք, գործընկեր կենտրոնների ընտրեցին նրանք, որոնք Ալցհայմերի հիվանդությամբ զբաղվելու փորձ ունեին։

Գիտական խմբում հետազոտությունները շարունակվում են։ Տվյալները հուսադրող են, այժմ արդեն նախակլինիկական փուլին մոտ հետազոտութհուների կարիք կա։ Կա նաև գումարի կարիք։ Պորֆեսոր Վիգեն Թոփուզյանն ասում է այն պարզ ճշմարտությունը, որի մասին գիտեն բոլոր լուրջ գիտնականները․ «Դեղը՝ ինքը, կոլբայից դեղատուն անմիջապես չի ընկնում։ Երկար ճանապարհ է անցնում։ Մի հատվածը նախակլինիկան է՝ անհրաժեշտ 16 կամ 17 պարամետր պետք է նայվի։ Դրանց մի մասը մենք նայել ենք։ Օրինակ՝ գիտենք, որ թունականությունը շատ ցածր է, արյան ռեոլոգիայի վրա ազդեցությունը նույնպես հետազոտել ենք, ոչ մի ազդեցություն չունի։ Որոշ տարիքից հետո, հատկապես ծերերը անընդհատ արյունը մակարդելիություն ցածրացնող դեղեր են ընդունում։ Պատկեացնում եք, եթե Ալցհայմերի բուժման ժամանակ տանք մի դեղ, որը ազդի արյան մակարդունակության կամ այլ գործոնների վրա, որոնք վնասակար են, ունեն կողմնակի ազդեցություն։ Մենք պարզել ենք, որ արյան վրա մեր միացությունները որևէ ազդեցություն չունեն։ Եվս մեկ դրական կողմ։ Կան որոշակի պահանջներ, որոնք պետք է իրականացվեն, պետք է հաղթահարենք, ու կարողանանք դեղը բժշիկներին հանձնել, ու սկսվի կլինիկական հետազոտություն։ Եթե այստեղ էլ լինի ամեն ինչ դրական, նոր կարող ենք ասել, որ դեղը կհասնի հիվանդին»։

Կախված է գումարի քանակից ու համապատասխանս սարքեց ու նյութերից։ Սինթեզում խնդիր չկա, այն բավականին լավ մշակված է, մոտ 12 անգամ սինթեզել են, փոխանցել կենսաբաններին։ Ազդեցությունը պահպանվում է։ Խնդիրը նախակլինիկական փուլում է։ Դրանք պետք է աշխատեն լուծել։  Հետազոտությունները բարդ են, ֆինանսներ պահանջող։ Դրանք ստանալու հարցում էլ դժվարություններ կան։ Պրոֆեսոր Վիգեն Թոփուզյան դժվարանում է ասել, որքան ժամանակ կպահանջվի մինչև սինզված նյութը դեղ դառնա։  «Մեր հանրապետությունում որոշակի կարգ գոյություն ունի՝ հետազոտության համար գումար ստանալու համար։ Դրանցից մեկը դրամաշնորհային հայտերն են։ Այստեղ գիտական խմբի ղեկավարը 70 տարին լրացած չպետք է լինի։ Մենք երկուսս էլ և՛ ես, և՛ Հրաչիկ Գասպարյանը, 70 տարեկան ենք։ Մեզ գումար չեն տալիս տարիքային ցենզի պատճառով։ Ինչ վերաբերում է այն հարցին, որ երիտասարդ լինի ղեկավարը, կներեք, բայց ո՞ւմ ենք խաբում։

Աշխատանքները շարունակում են, դժվարության հանդիպելիս պատրաստ են համագործակցության։ Այս հարցում արդեն գիտության մեծ հատված չկա, այլ եղած միացության կենսաբանական հատկության հերքում կամ հաստատում։ Սա պարտադիր է դեղ ստանալու համար՝ ասում է Թոփուզյանը։ Մինչ այժմ պետություոնը աջակցել է, հետազոտությունները սկսել են, բայց շարունակելն է արդեն դժվար։ Եղած դեղամիջոցները բավականին տոքսիկ են, արձանագրում են գիտնականները՝ վնասելով առողջ բջիջները, փորձ է արվում ճնշել ամիլոիդի կոտակուը կամ վերացումը բջջի վրայից, բայց այնքան տոքսիկ են, որ հիվանդի վիճակը ավելի վատացնում են։

Back to top button