Էկոսֆերա

Գետային ավազանի հոսքի ու կլիմայի փոփոխության վատատեսական սցենարների մասին․ «Էկոսֆերա»

Այս տարվա տեղումները որքանո՞վ կմեղմեն ոռոգման խնդիրը, արդյո՞ք ջրամբարներում կունենանք լցվածության խնդիր։ Կներկայացնենք կանխատեսումներ, համաձայն որի առաջիկա տարիներին սպասվում է գետային հոսքի նվազում, որը բացասական աղդեցություն կունենա ոչ միայն ջրամբարների լցվածության, այլև Սևանա լճի վրա։

Հանրապետության գետային հոսքի ձևավորման մեջ մեծ դեր ու նշանակություն ունի ձնածածկույթը։ Այն կարևոր գործոն է նաև ջրամբարների լցվածության տեսանկյունից։ Մասնագետները նշում են՝ հունվար ամիսը կարող ենք տեղումնառատ համարել, քանի որ հանրապետությունում գրանցվել է մեկ մետրը գերազանցող ձնածածկույթ։

Հայաստանում հունարի վերջի դրությամբ թափված տեղումները գերազանցել են հունվարի ամսական տեղումների նորման։ Այս մասին ավելի մանրամասն ներկայացնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

Այն, որ այս տարին կարող ենք համարել ձնառատ, մեզ հետ զրույցում փաստեց նաև ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ֆիզիկական աշխարհագրության և ջրաօդերևութաբանության ամբիոնի դոցենտ, աշխարհագրական գիտությունների թեկնածու Վարդուհի Մարգարյանը։ Մասնագետը միաժամանակ պատասխանեց մեր այն հարցին, թե արդյո՞ք այն կնպաստի ոռոգման խնդրի մեղմանը։

Back to top button