Ժամանակի վկան

Հակոբ Մանանդյանի գիտական ժառանգությունը․ Գոհար Վարդումյան․ «Ժամանակի վկան»

Ականավոր գիտնական, ակադեմիկոս Հակոբ Մանանդյանի գիտական ժառանգության մասին է մշակութաբան Գոհար Վարդումյանի պատմական ակնարկը, որտեղ համառոտ ներկայացվում են մեծ պատմաբանի անկյունաքարային աշխատությունները։ Դրանցից մեկն էլ նրա «Քննական տեսություն հայ ժողովրդի պատմության» կոթողային աշխատությունն է, որի երկրորդ հատորի 15-րդ գլխից մի քանի հատված կլսեք այս հաղորդման ընթացքում։

Դրանք վերաբերում են Արշակունյաց Հայաստանի սահմանների տեղորոշումներին։ Գլուխը վերնագրված է «Արշակունյաց Հայաստանի սահմանները Տրդատ Գ-ի և նրա հաջորդների ժամանակ մինչև 363 թիվը»։ Այստեղ է նաև, որ սխալմամբ Մանանդյանը Մովսես Խորենացուն համարել է 9-րդ դարի պատմիչ, որի համար հետագայում նրան իրավացիորեն քննադատեցին պատմաբանները։

2023 թվականի նոյեմբերի 22-ին լրացավ պատմաբան, բանասեր, աղբյուրագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԽՍՀՄ ԳԱ և ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ Հակոբ Մանադյանի ծննդյան150-ամյակը, իսկ 2024 թ․-ի փետրվարի 4-ին լրացավ նրա մահվան 72-րդ տարելիցը։

Այս կապակցությամբ պատրաստված երկու հաղորդումներից առաջինը կարող եք գտնել Հանրային ռադիոյի համացանցային պաշտոնական կայքէջի «ժամանակի վկան» հաղորդաշարի համապատասխան հարթակում։

Back to top button