Սփյուռքի ձայնը

«Մեծ Հայրենադարձությունը և Հայ եկեղեցին». լույս է տեսել սփյուռքագետ Հայկ Ենգիբարյանի գիրքը. «Սփյուռքի ձայնը»

Հայկական պատմական հողերի վերադարձ․ խորհրդային միության այս խոստումը աշխարհասփյուռ շատ հայերի 1946-1948 թվականներին բերեց Հայաստան։ Ի՞նչ դերակադարություն է ունեցել խորհրդահայ եկեղեցին մեծ հայրենադարձության տարիներին։

Լույս է տեսել սփյուռքագետ, ԵՊՀ դասախոս, պատմական գիտությունների թեկնածու Հայկ Ենգիբարյանի «Մեծ հայրենադարձությունը և եկեղեցին» գիրքը: «Գրքում ներկայացված է 1946-1948 թվականներին զանգվածային հայրենադարձության գործընթացը և դրանում հայ եկեղեցու դերը, ինչպես նաև Խորհրդային պետության և հայ եկեղեցու հարաբերությունների մոդելը 20-րդ դարի 40-ական թվականներին», – ներկայացնում է գրքի հեղինակը:

Խորհրդային տարիներին զանգվածային հայրենադարձությունը բաժանված է երեք փուլի: 1946-1948թթ. զանգվածային հայրենադարձությունը անվանվում է «Մեծ հայրենադարձ»:

«Հայրենադարձության  նախապատրաստական աշխատանքներում հեղինակավոր դեր ունեին Էջմիածնի ու Անթիլիասի հայ եկեղեցիները: Եթե Բեյրութում չիմանային ու լավ պատկերացում չունենային, թե ԽՍՀՄ-ում ինչ է սպասվում Սփյուռքի հայերին, ապա Էջմիածնում դժվար չիմանային, որ հայրենադարձների հիմնական մասը հարկադրաբար հավատափոխ է արվելու, Աստծո փոխարեն նրանք ստիպված են լինելու պաշտել Ստալինին: Այսքանով հանդերձ Ամենայն Հայոց կաթողիկոս Գևորգ Զ-ն իր կոչերում Խորհրդային Հայաստանը համարում էր շենշող ու հայության փրկության փարոս» – ասում է Հայկ Ենգիբարյանը:

Սփյուռքագետ Հայկ Ենգիբարյանն ուսումնասիրել է տասնյակ երկրներից Հայաստան գաղթած սփյուռքահայերի ու այդ երկրներում եկեղեցու դերն ու ազեցությունը հայության վրա։

Back to top button