Խոշորացույց

Ապրում ենք անվտանգության համակարգի փլուզված իրողության մեջ. «Խոշորացույց»

Հունվարի 28-ին մենք 32-րդ անգամ նշեցինք, տոնեցինք հայկական բանակի ձեւավորման տարեդարձը, բայց արդեն երրորդ անգամ, 2020-ի պատերազմից հետո, հասկանալով, որ բանակը չի կարող միայնակ ու միայն ինքը  մեր երկրի անվտանգության երաշխավորը լինել, հասկանալով, որ  պետության կարեւորագույն պատասխանատվությունը հենց անվտանգության ապահովումն է։

Մարդկության պատմության մեջ պետություններն ստեղծվել են հենց անվտանգությունն ապահովելու համար։ Սա բացարձակ ճշմարտություն է, որ 1990-ականներից մենք որպես հասարակություն չէինք հասկանում` պետությունից պահանջելով ամեն ինչ, բացի անվտանգությունից։

ՀՀ-ում եւ նրա շուրջ ստեղծված իրավիճակը կարելի է բնութագրել անվտանգային համակարգի փլուզված իրողություն, ասում է քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանը։ Ըստ նրա` մենք պետք է այժմ ակտիվորեն համահայկական ներուժի համատեքստում փորձենք նոր անվտանգային ճարտարապետություն ստեղծել։

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

Անվտանգությունը, ազգային բանակն ու Հայաստանը. թեմայի շուրջ զրուցում ենք քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանի հետ։

Back to top button