Մտքի ուժը

Գիտական առաջարկը կներդրվի տնտեսության մեջ․ առաջին քայլերն արվում են. «Մտքի ուժը»

90 կՎտ դրվածքային հզորությամբ արևային էլեկտրակայան՝ բաղկացած 176 բարձր էֆետկիվությամբ մոնոբյուրեղային ֆոտովոլտային վահանակներից` յուրաքանչյուրը 510 Վտ հզորությամբ: Արևային կայանը տարեկան կարտադրի 124.000 կՎտժ էլեկտրաէներգիա։ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում նորաստեղծ պոլիտեխնիկ էներգետիկ լուծումներ մասնագիտական թիմը գիտական պրոդուկտը կիրառության մեջ առաջինը բուհում է դրել։

Էներգետիկայի ու էլեկտրատեխնիկայի ինստիտուտի տնօրենի պաշտոնակատար, պոլիտեխնիկ էներգետիկ լուծումներ մասնագիտական թիմի ղեկավար Ռոմիկ Ավոյանը պատմում է «Երբ մենք որոշեցինք, որ համալսարանը պետք է գնա կանաչ զարգացման, որոշեցինք նաև, որ լինելով միակ տեխնոլոգիակն բուհը, այդ աշխատանքները պետք է իրականացնենք մեր մասնագիտական ներուժի շնորհիվ։ Արդյուքնում ձևավորվեց Պոլիտեխնիկի ինժեներական լուծումներ մասնագիտական թիմը։ Այս թիմի միջոցով իրականցրեցինք էլեկտրաէներգիայի սպառման հաշվարկները, նախագծային աշխատանքները»։

Էլեկտրաէներգիայի արտադրությունից բացի, նաև քայլ են կատարում դեպի կայունություն՝ կանխելով տարեկան միջինում 80 տոննա CO2 գազի արտանետումները:

Տնտեսության մեջ կիրառվող առաջարկների մեծ մասը ապրանքային տեսք պետք է ստանա, ավելի պարզ՝ դրանք պետք է տնտեսությունում կիրառվեն, ինչպես արևային այս վահանակների տեղադրումն է։  Ընդհանրապես արևային կայանների տեղադրման հիմքում ճիշտ հաշվարկներն են՝ որպեսզի այն աշխատի սահմանված նորմերով։ Պոլիտեխնիկ էներգետիկ մասնագիտական թիմի մեխանիկակոնստրուկոտրային թիմի ղեկավար Ռոբերտ Սամվելյանը արևային կայանների աշխատանքի մասին ամեն ինչ գիտի  «Բոլոր աշխատանքները տեխնիկական նորմերին համապատասխան են։ Աշխատանքները սկսել ենք համակարգի ենթակառուցվածքի տեղաբաշխումով տանիքի վրա։ Սկսել ենք հավաքել ալյումինե հատուկ Լ կոչվող դետալներով, որը ամրացրել ենք տանիքի հիմնական հենարանների վրա՝ չժանգոտվող են, հատուկ պտուտակներով։ Ապա այդ Լ դետալների վրա նախապես փոշեներկված մետաղական քառանկյուն խողովակներն ենք ամրացրել, որի վրա էլ սկսել ենք հավաքել եզրային և միջանկյալ ալյումինե դետալներով վահանակները։ Հիմնական բարդությունն այն է, որ տանիքի վրա ես աշխատում։ Հաշվարկները կատարել ենք ըստ տանիքի ու վահանակների չափերի։ 2,5 մետրի վրա մեկ վահանակ է տեղադրված»։  

Նույն՝  մասնագիտական թիմի էլեկտրամոնտաժային աշխատանքների խմբի պետ Սմբատ Այդինյանը իրենց օրինակով բացատրում է՝  ինչպես է աշխատում արևային կայանը ամպամած եղանակներին։ Գոյություն ունի երեք տեսակի արևային կայան՝ ցանցային, հիբրիդային և ավտոնոմ՝ պատմում է Էներգետիկայի ու էլեկտրատեխնիկայի ինստիտուտի տնօրենի պաշտոնակատար ղեկավար Ռոմիկ Ավոյանը․ «Ցանցայինը իրենից ներկայացնում է, որ արևային ֆոտովոլտային կայանը միացվում է անմիջականորեն ցանցին։ Եթե ցանցը գնում է, արևային կայանը անջատվում է, ինչ արտադրում է, հաղորդում է դեպի ցանց։ Երկրորդը ավտոնոմ արևային կայաններն են, որոնք իրենցից ներկայացնում են արևային էլեկտրակայան, ակումուլյատորային մարտկոց, սպառիչ։ Այն դեպքում, երբ արևային կայաններից արտադրված հզորությունը բավարար է սպառումը փակելու համար, այդ արևային կայանից գնացած էլեկտրաէներգիան միանգամից սպառման կետ է  գնում։ Երբ արևային կայանի արտադրած հզորությունը գերազանցում է տվյալ սպառման անհրաժեշտ հզորությունը, ավելցուկային էլեկտրաէներգիան գնում է դեպի ակումուլյատորային մարտկոց։ Եվ այն դեպքւոմ, երբ արևային կայանի հզորությունը սպառման հզորությունից պակաս է, ավելցուկային հզորությունը գնում է դեպի սպառիչ։ Երրորդը հիբրիդային տեսակն է, որտեղ արևային կայանը միացված է թե՛ակումուլյատորին, թե՛ ցանցին, թե՛ սպառիչին»։

Հայաստանում ակտիվ թափով զարգանում է  վերականգնվող էներգետիկան․ արդյո՞ք այն կգա ու կփոխարինի ատոմայինին։ Էներգետիկայի ոլորտում մասնագետների պակաս կա։ Բայց Պոիլտեխնիկում վստահ են՝ իրենց մոտ այդ խնդիրն ակնհայտ չէ։ Թիմը բաղկացած է Պոլիտեխնիկական համալսարանի ուսանողներից, ասպիրանտներից, երիտասարդ գիտնականներից, պրոֆեսորադասախոսական անձնակզմից և տեխնիկական աշխատակիցներից: Ինժեներական թիմի ստեղծումը հետապնդում էր մի քանի նպատակ՝ ստեղծել ինկուբացիոն հարթակ ուսանողների համար, որտեղ ուսանողները ձեռք կբերեն իրական գործնական պրակտիկ հմտություններ։ Մասնագիտական թիմը անհատ անձանց կմատուցի ծառայությեւններ՝ իրականցնելով արևային կայանների, խելացի համակարգերի և շինությունների և ալյ էնրեգետիկական օբյեկտների որակյալ և գիտական ներուժ ունեցող նախագծային աշխատանքներ:  

Back to top button