Շարուկ ակներ

Երբ երեխաներին դաստիարակում է համացանցը. «Շարուկ ակներ»

Ընդունելով Արցախում ազգային նվագարանների նվագախումբ հիմնադրելու առաջարկը՝ Լևոն Սարդարյանը առանց վայրկյան կորցնելու լծվել է գործի, և շատ չանցած՝ 2015 թվականին սկսել է գործել Արցախի ազգային նվագարանների նվագախումբը՝ պետական կարգավիճակ ստանալով վեց տարի անց` 2020 թվականին։

«Մեր նվագախմբի առաքելությունն ազգային անաղարտ, հայեցի երաժշտությունը հանրությանը մատուցելն է, հանրահռչակելը, և ազգային երաժշտության հանդեպ սեր քարոզելը, գեղագիտական ճաշակ ձևավորելը, մանավանդ, նկատելի դեգրատիվ տենդենցի պայմաններում։ Նաեւ նպատակը արևելյան էժանագին երաժշտության հանդեպ հակումը ազգայինով մեղմելն ու ամրապնդելը, ավանդական արժեհամակարգին վերադառնալն է»,- մեր զրույցում ասում է Արցախի ազգային նվագարանների պետական նվագախմբի գեղարվեստական ղեկավար, դիրիժոր Լևոն Սարդարյանը։

Նվագախմբի հիմնադիրն ափսոսանքով է խոսում մի ցավալի երևույթի մասին. ներկայումս հայ շատ ընտանիքներում ծնողները չեն դաստիարակում իրենց զավակներին, այլ՝ համացանցը, որն էլ մատաղ սերնդին տանում է կոսմոպոլիտ արժեհամակարգի։ Երաժիշտն ասում է, որ այս ոլորտում պետական մոտեցումն էլ պետք է համարժեք լինի, որովհետև այնտեղ, որտեղ կատարվում են ներդրումներ, արդյունքը շոշափելի է լինում։

Back to top button