Մտքի ուժը

Ջերմաստիճանի կառավարում՝ մագնիսական դաշտի միջոցով. տեսաբան ֆիզիկոսի համար կիրառությունն ակնհայտ է. «Մտքի ուժը»

Հնարավոր է արդյո՞ք  նույն գրաֆիկը նայեն լրագրողն ու տեսաբան ֆիզիկոսը ու տարբեր կերպ մեկնաբանեն։ Պարզվում է՝ հնարավոր է։ Այն դեպքում, երբ սովորական դիտողի համար ընդամենը մաթեմատիկական գրաֆիկ է, տեսաբան ֆիզիկոսների համար՝ բոլորովին այլ բան։

ԵՊՀ տեսական ֆիզիկայի լաբորատորիայի ավագ գիտաշխատող  Վադիմ Օհանյանը պատմում է՝ հաշվարկների հիմքում բանաձևերն են։ Համակարգիչ, ձայնագրիչ, ու ոչ միայն․ մագնիսական նյութերի մոդելներ են ուսումնասիրում, որոնք լայն կիրառություն են գտնում բազմազան էլեկտոնային սարքերում: Բնագավառը քվանտային մագնիսականությունն է, որն ուսումնասիրման լայն տիրույթ ունի։ Աշխատանքը զուտ տեսական է, բայց ամեն տեսական աշխատանք իր մեջ կիրառական բաղադրիչ ունի։

Գիտական այս խմբում դիտարկում են իրականության պարզեցված մոդելներ, այնքան պարզեցված, որ հնարավոր լինի մաթեմատիական մեթոդների օգնությամբ որոշակի լուծումներ ստանալ։ Օհանյանն ասում է, որ որոշակի նյութերի համար կարելի է հասնել այնպիսի վիճակի, երբ մագնոնները չեն շարժվում, այլ տեղայնացվում են։

Քվանտային մագնիսականության մոտեցումներից մեկն այն է, երբ փորձում են ներկայացնել նյութի մագնիսացվածության դինամիկան որոշակի մասնիկների դինամիկայի միջոցով։ Սա հայտնի է բազմամասնիկային ֆիզիկայում։ Այն, ինչ չենք տեսնոմ, գուցե չենք հասկանում, բայց տեսական ֆիկիկոսները ոչ միայն տեսնում են, այլ նաև վերլուծում։ Գիտեն՝ բյուրեղներում շարժվող մասնիկների մասին, ինչպես օրինակ՝ մագնոնների։

Ընդհանրապես ֆիզիկոսներն ասում են, որ նյութերը շատ հետաքրքիր հատկություններ ունեն՝ օրինակ նրանց հատկություններից մեկը թերմալ էֆեկտներն են, ջերմաստիճանի կառավարումը՝ մագնիսական դաշտի միջոցով։ Բազմաթիվ նյութեր, որոնք մեզ համար ուղղակի նյութեր են, ունեն հետաքրքիր կառուցվածք ու ֆիզիկական հատկություններ, ինչպես օրինակ երկաթը, նիկելը կամ միներալները, որոնք որպես զարդ վաճառվում են՝ օրինակ ազուրիտը։ Վերջնարդյունքում ՝որոշակի համակարգում տեղայնացված մագնոններ են ուսումնասիրելու։ ANSEF կամ ԳԿՀԱՀ, Գիտության և կրթության հայկական ազգային հիմնադրամ տրամադրած 5000 դոլարով դրամաշնորհով գիտական խմբում հետազոտություն են կատարում։

Տեսական ֆիզիկան հոգեհարազատ է երկրորդ տարվա ասպիրանտ, գիտական հետազոտությամբ զբաղվող Ժիրայր Ադամյանին։ Հենց սկզբից որոշել էր ՏՏ-ով զբաղվել, բայց տեսական ֆիզիկան հաղթեց ՏՏ-ին։ Ասում է՝ կան կոնկրետ բնավորության գծեր, որոնք պետք է ունենա մարդը աշխատելու համար։   Թիվ, բանաձև հետազոտության առանցքում են, խոստովանում է՝ միայն համակարգչով աշխատելը ձանձրալի կլիներ։ Որքան էլ համակարգիչն աշխատի, միևնույնն է Ժիրայրն  ասում է, որ մտքին ու հաշվարկներին ոչինչ չի կարող փոխարինել:

Տեսական ֆիզիկայով զբաղվող գիտական այս խմբում վստահ են՝ գիտությունը Հայաստանում ապագա ունի։ Իրենց էլ հաջորղվում է միջազգային չափանշներին համապատասխան արդյունք ստանալ։

Back to top button