Սփյուռքի ձայնը

«Ազգի համը». 95-ամյա Համազգայինը շարունակում է հայանպաստ գործունեությունը. «Սփյուռքի ձայնը»

Համազգային հայ կրթամշակութային միությունը 95 տարեկան է: Միության ակունքներում կանգնած են եղել հայ ականավոր մտավորականներ: Հիմնվել է 1928թ.-ի մայիսի 28-ին Կահիրեում:  Հիմնադիրներն են  Համո Օհանջանեանը, Լևոն Շանթը, Նիկոլ Աղբալեանը, Գասպար Իփեկեանը, Ստեփան Եսայեանը, Մինաս Խաչատուրեանը, Սարգիս Մալխասեանը, Սեդրակ Պալըգճեանը, Յակոբ Պալըգճեանը։

Համազգայինը 18 մասնաճյուղ ունի աշխարհի շատ երկրներում: Համազգային հայ կրթամշակությաին միության ատենապետ, երաժիշտ Զաքար Քեշիշյանը համոզված է, որ բոլոր այն երկրներում, որտեղ հայությունը փարձում է ինքնակազմակերպվել, համազգայինը իր ներկայությամբ կարող է նպաստել այդ գործընթացին:

«Միությունը սկիզբ առավ Եգիպտոսում, սակայն հետագայում ավելի ակտիվ գործունեություն սկսեց ծավալել մերձավոր արևելքի երկրներում և ոչ միայն: Այսօր Համազգայինը հրատարակչական գործունեությունից բացի նկատվում է նաև արվեստի շատ ոլորտներում և կրթության ասպարեզում: Համազգայինը բազմաթիվ դպրոցներ ունի աշխարհի շատ երկրներում: Չսահմանափակվելով ստեղծածով՝ շարունակում է ընդլայնել կրթության ոլորտում իր անելիքները: Համազգայինի 95-ամյա առաքելությունը մնում է նույնը՝ հայապահպամություն, հայաճանաչում, հայ դատի աշխատանքներ ու մշակույթի տարածում»,- ասում է Զաքար Քեշիշյանը:

Back to top button