Էկոսֆերա

Կլիմայական քաղաքականությունը կսահմանվի օրենքով․ «Էկոսֆերա»

Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների գրեթե կեսն արդեն մշակել է կլիմայի մասին շրջանակային օրենսդրություն։ Հայաստանը ևս այս ճանապարհին է։ Քննարկվում է կլիմայի մասին օրենքի նախագիծ, որը ենթադրում է կարգավորիչ գործիքներ, այդ թվում՝ տնտեսվարողների համար։

Օրենքը նպատակ ունի նվազեցնելու կամ զսպելու երկրում ածխածնի արտանետումների ինտենսիվությունը:

Հայաստանն արդեն հռչակել է ազգային մակարդակով սահմանված գործողություններ, որոնք ենթադրում են մինչև 2030 թվականին ջերմոցային գազերի արտանետումների կրճատում՝ 40%-ով։

ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, ԵՄ-ն կլիմայի համար ծրագրի ղեկավար Արտակ Բաղդասարյանի հետ զրույցում պարզ դարձավ, որ վերջին տարիների կտրվածքով նկատվում է ջերմոցային գազերի արտանետումների աճ: Ջերմոցային գազերի արտանետումների հիմնական մասը բաժին է ընկնում էներգետիկ ոլորտին՝ ընդհանուր արտանետումների շուրջ 64 %-ը:

Միջազգային հարթակներում Հայաստանն իր ստանձնած պարտավորությունները կատարել է հաշվետվողականության առումով։ Սակայն հաշվետվողականության քաղաքականության մշակման ինստիտուցիոնալ փոփոխությունները պետք է լինեն հիմնավորված և արտացոլվեն օրենսդրական հարթությունում։ Արտակ Բաղդասարյանի փոխանցմամբ, անհրաժեշտություն կա համագործակցության շրջանակում կատարված աշխատանքներն ամրագրել օրենդրությամբ:

Back to top button