Հայագիտակ

Գուրգեն Մահարու կյանքի ոդիսականը. «Հայագիտակ»

Այս տարի լրանում է Գուրգեն Մահարու ծննդյան 120 տարին։ Հայ բոլոր գրողների կյանքն էլ դժվարին ու դառն է եղել, բայց Մահարու կյանքն ասես իր մեջ ներառել է այն ամենը, ինչը բնորոշ է հայ ժողովրդի ճակատագրին՝ որբություն, Եղեռն, որբանոցներ, ստալինյան ճամբարներ։ 

Գրականագետ Նաիրա Խաչատրյանն ասում է. «Թվում է, գոնե աքսորից վերադառնալուց հետո նա պիտի մի քիչ հանգիստ ապրեր։ Բայց` ոչ։ 1960-ականներին, արդեն Երևանում, Մահարուն և նրա ընտանիքին այնպես են սկսում հալածել, անգամ հասարակ մարդիկ, որ անգամ հաց չեն կարողանում գնել, դուրս գալ տնից, ստիպված են լինում հեռանալ Պալանգա, որտեղ էլ գրողը կնքում է իր մահկանացուն»։

Դրանից առաջ նա ականատես է լինում իր երկու զավակի ցավալի վախճանին։ Ո՞րն էր Մահարու նկատմամբ այս զարմանալի ատելության պատճառը։ 

Իր գործերում նա հանդգնել էր անկախ կարծիք հայտնել կուսակցությունների, Եղեռնի ժամանակ նրանց կատարած դերի, Վանի ինքնապաշտպանական մարտերի կազմակերպման ու շատ այլ հարցերի վերաբերյալ։ 

Իհարկե, դեր կատարեց նաև նրա ներամփոփ, ծանր բնավորությունը, որը լավ չէր տրամադրում մարդկանց իր հանդեպ։  Այս ամենն, իհարկե, բոլորովին չի նսեմացնում նրա գրական վաստակի արժեքը, վաստակ, որն իր ժամանակի հայելին էր։

Back to top button