Հայագիտակ

Բանաստեղծ-հյուպատոսի տարիների վաստակը` գրքերում. «Հայագիտակ»

Լույս են տեսել բանաստեղծ, թարգմանիչ, սերբագետ, ՀՀ-ում Սերբիայի հանրապետության պատվավոր հյուպատոս Բաբկեն Սիմոնյանի «Մտորումներ Արարատի առջև» բանաստեղծությունների ժողովածուն (ռուսերեն) և «Հյուպատոսական գրառումներ» գիրքը։

Երկուսն էլ բանաստեղծ-հյուպատոսի երկար տարիների տքնաջան աշխատանքի յուրատեսակ ամփոփումն են։

«Սերբիան իմ երկրորդ հայրենիքն է և ճակատագրով շատ նման է Հայաստանին։ Հյուպատոս նշանակվելուց հետո բոլոր հանդիպումների հետ կապված գրառումներ եմ արել, և որոշեցի այդ հուշերը գրքի ձևով թողնել սերունդներին, քանի որ դրանցում արտացոլված է ժամանակաշրջանը, ինչը շատ կարևոր է»։

Գիրքն ընթերցվում է մեկ շնչով և զգացվում է, որ գրողը բանաստեղծ է։

Հետաքրքիր են նաև Սիմոնյանի տարբեր տարիների բանաստեղծությունները, որոնք թարգմանված են լավագույն թարգմանիչների կողմից։

Գրքերը կտարածվեն նաև ռուս ընթերցողների շրջանում, քանզի ծանոթացնում են նաև հայոց պատմությանը և հայրենասիրական մեծ լիցքեր են հաղորդում ընթերցողին։

Back to top button