Ժամանակի վկան

Քննադատական մտածողությունը` Լեռ Կամսարի գրականության այցեքարտ․ Վանուհի Թովմասյան․ «Ժամանակի վկան»

Չնայած որ 20-րդ դարում խորհրդահայ գրականությունը ենթարկվում էր խիստ գրաքննության, գաղափարախոսական և քաղաքական սահմանափակումների, տիրող հասարակական ու պետական կարգերին քննադատաբար անդրադարձող հայ գրողներ ու բանաստեղծներ եղան Խորհրդային Միության գոյության 70-ամյա ընթացքի բոլոր փուլերում։

Հատկապես ծանրագույնը 1933-1953 թվականներն էին։ Նույնիսկ այդ ժամանակ ազատ միտքը և քննադատական մտածողությունը հնարավոր չէր բանտարկել, չնայած որ ազատամիտ ու սեփական կարծիք ունեցողները ենթարկվում էին տարատեսակ բռնաճնշումների, աքսորի, դատապարտվում էին մահվան։

Ճանաչված գրող, երգիծաբան Լեռ Կամսարը՝ Արամ Թովմասի Թովմասյանը, եզակի համարձակ մտավորականներից էր, որը մինչև իր կյանքի վերջը՝ 1965 թվականը, չդադարեց քննադատաբար մտածելն ու ստեղծագործելը։

Այս հաղորդաժամին Լեռ Կամսարի թոռնուհու՝ Վանուհի Թովմասյանի հետ կներկայացնենք Լեռ Կամսարի կյանքի ծանոթ և անծանոթ դրվագները, կբացահայտենք նրա մտածելակերպի ինքնատիպությունը և բացառիկությունը` որպես 20-րդ դարի հայ քննադատական մտքի լավագույն օրինակներից մեկը։ Թոռնուհին ուսանողական տարիներին հայտնագործեց տաղանդավոր գրող և երկգիծաբան պապին։

Կամսարի ընտանիքը

Ճակատագրի ինչպիսի՜ շրջադարձ․ Հայոց ցեղասպանությունը վերապրած գրողը դարձավ երգիծաբան։ Լեռ Կամսարի անձնական կյանքը նույնպես լի էր ողբերգական դրվագներով։

Լեռ Կամսարի թոռնուհին՝
Վանուհի Թովմասյանը

Անձնական կյանքի ողբերգությունը և շրջապատող դաժան իրականությունն էլ ավելի հղկեցին Կամսարի միտքը, նրա հումորը դարձավ ամենասուրը, ամենաանողոքը, որի թիրախում հայտնվում էին պարսավանքի արժանի բացասական երևույթներն ու անձինք։  

Սակայն երկար չտևեց Կամսարի աստեղային ժամը։ Կարճատև փառքին նորից փոխարինելու եկան դժնդակ օրերն ու մոռացությունը։ 1949 թ․ նրան նորից չաքսորեցին, բայց 1950 թվականին կոլտնտեսության կաշառակեր նախագահի մասին գրած ֆելիետոնի պատճառով կոմկուսը սովի մատնեց Կամսարի ընտանիքին։ Խորհրդահայ երգիծանքի ամենաբարձր «լեռ»-ը, թոռնուհու՝ Վանուհի Թովմասյանի կարծիքով, դեռևս ըստ արժանվույն գնահատված չէ։

Ամփոփելով հաղորդումը՝ նշեմ, որ հասարակական առաջընթացը և զարգացումը հնարավոր է շնորհիվ իրապես քննադատաբար մտածող մարդկանց, և որքան շատ լինեն այդպիսիք, այնքան կնվազեն բռնությունն ու ատելությունը։

Ավարտին հիշեցնեմ նաև, որ հաղորդումների այս շարքը եթեր է հեռարձակվում Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութեան (Calouste Gulbenkian Foundation) Հայկական Բաժանմունքի (Armenian Communities) աջակցությամբ, որի համար հայտնում ենք մեր երախտագիտությունը։

Լեռ Կամսարը ընտանիքի հետ

Նշեմ նաև, որ հաղորդման ընթացքում արտահայտված կարծիքները անպայման չեն ներկայացնում Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութեան տեսակետները։ Հիմնարկության աջակցությունը չի նշանակում որևէ կարծիքի կամ դիրքորոշման հաստատում։

Back to top button