Անվտանգային միջավայր

Բոլոր համակարգերի ստեղծումը քաղաքական համակարգերի մեջ է թաքնված. «Անվտանգային միջավայր»

Հայաստանի պետականության անվտանգային խնդիրները միայն ռազմական բաղադրիչի հետ չէ, որ կապված են: Դրանք նախևառաջ պայմանավորված են առողջ քաղաքական համակարգի գոյությամբ: Որպեսզի գիտակցենք քաղաքականության կարևորությունը մեր կյանքը կազմակերպելու հարցում, պետք է հասկանանք, որ քաղաքականությունն ինքնին եթե ոչ միակ, ապա այն եզակի համակարգերից է, որն ինքն է համակարգ ստեղծում` ասում է Գարեգին Միսկարյանը։

Նա շեշտում է, որ այդ քաղաքական համակարգն է ստեղծում անվտանգային միջավայր, որտեղ մենք կլինենք պաշտպանված ու կունենանք հզոր բանակ:

«Բոլոր համակարգերի ստեղծումը քաղաքական համակարգերի մեջ է թաքնված»,- ասում է փորձագետը՝ շեշտելով. այն, ինչ մենք ունենք, շատ հեռու է քաղաքական համակարգ կոչվելուց:

Քաղաքականությամբ զբաղվել՝ ամենևին էլ չի նշանակում այն, ինչն այսօր կա մեր հանրային պատկերացումներում՝ Մոսկվա՞ն է ուժեղ, թե՞ Վաշինգտոնը, ո՞վ կհաղթի և այլն։ Սա աշխարհաքաղաքականություն է, մինչդեռ պետության մեջ քաղաքականություն ասելով՝ առաջին հերթին հասկանում ենք գործիք, որը կօգնի կազմակերպել մեր կյանքը:

Քաղաքական համակարգ ունենալ, կնշանակի ունենալ կուսակցական մրցունակ համակարգ, որոնք այսօր, ցավոք, ձևավորվում են ոչ թե գաղափարի, այլ անձաց շուրջ, որոնց շուրջ էլ իրենց հերթին խմբված են մարդիկ, ովքեր ոչ միայն չեն դավանում որևէ գաղափար, այլև մերժում են որևէ գաղափարական ուղղություն:

Հյուրը «Ժողովրդավարական հարթակ» հիմնադրամի տնօրեն Գարեգին Միսկարյանն է.

Back to top button