Մասնագիտություն

Նրանք տեղյակ են մեր լսելու, հոտոտելու և խոսելու գաղտնիքներին․ «Մասնագիտություն»

Մարդն օգտագործում է իր քիթը շնչելու, ինչպես նաև շրջակա միջավայրից տարբեր հոտեր ընկալելու համար: Կոկորդի հյուսվածքներն օգնում են շնչել, խոսել և կուլ տալ, իսկ ականջները կարևոր են ոչ միայն լսելու, այլև հավասարակշռությունը պահպանելու համար։

Վերոնշյալ օրգանների հետ կապված խնդիրները բազմաթիվ են և ամենատարածվածներից, հիվանդություններ, որոնց ժամանակին ու ճիշտ բուժում չստանալու դեպքում կարող են հանգեցնել բավական լուրջ ու անդառնալի բարդությունների:

Քիթ-կոկորդ-ականջաբան կամ ԼՕՌ մասնագետ. բժշկության ամենապահանջված և մշտապես կատարելագործվող ուղղություններից մեկը, մասնագետ, որն ախտորոշում, կանխարգելում և բուժում է քթի, կոկորդի, ականջի և դրանց հարակից շրջանների հիվանդությունները:

ԼՕՌ հիվանդություններն ունեն բազմատեսակ ախտանշաններ և ընթացք, այդ իսկ պատճառով ճիշտ ախտորոշումը մեծ դեր է խաղում բուժման մեջ: Եվ քանի որ ցանկացած հիվանդության կանխարգելելն անհամեմատ ավելի հեշտ է, քան՝ բուժելը, հետևաբար անչափ կարևոր է լինել աչալուրջ ու հետևողական, հետևել առողջությանը, վարել առողջ ապրելակերպ, մեծացնել բժշկական գիտելիքների պաշարը և նույնիսկ չնչին գանգատների դեպքում հետազոտվել ու ստանալ համապատասխան բուժօգնություն:

Զրույց Մխիթար Հերացու անվան Երևանի պետականբժշկական համալսարանի ԼՕՌ հիվանդությունների ամբիոնի դասախոս Տաթևիկ Խաչիկյանի հետ։

Back to top button