ԿարևորՄիջազգային

Դաղստանում տեղի ունեցած ահաբեկչությունները կարող են ապակայունացնել իրավիճակը տարածաշրջանում. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Դաղստանում տեղի ունեցած ահաբեկչությունները կարող են ապակայունացնել իրավիճակը տարածաշրջանում, ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։

«Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության քարտուղարությունը խոր ցավով ընդունեց Մախաչկալայի և Դերբենտի ողբերգական իրադարձությունների լուրը։ Մենք խստորեն դատապարտում ենք ահաբեկիչների գործողությունները և աղանդավորական ատելություն սերմանելու ցանկացած փորձ։ Նման հանցագործությունները արդարացում չունեն։ Իհարկե, նման իրադարձությունները կարող են էապես ապակայունացնել իրավիճակը տարածաշրջանային մակարդակում՝ հատկապես հաշվի առնելով նման ծայրահեղական և ահաբեկչական խմբավորումների կազմակերպման ցանցային բնույթը։ Պետք է սպասել այս հանցագործության հետաքննության արդյունքներին, վստահ եմ, որ դրանք շատ բան կպարզեն։ Եվ դրա հիման վրա քաղաքական ղեկավարությունը կորոշի հնարավոր հետեւանքները մեղմելու իր արտաքին քաղաքական ջանքերի ուղղությունները»,- ասել է նա։

Հնարավո՞ր է, որ Ռուսաստանը դիմի իր դաշնակիցների օգնությանը հարցին Տասմագամբետով պատասխանել է․

«Մինչ օրս Քարտուղարությունը Ռուսաստանի Դաշնությունից օգնության խնդրանք չի ստացել: Ռուսաստանն ունի իր սեփական ներուժն ու փորձը այս տեսակի խնդիրները հաջողությամբ լուծելու համար։ Զգալի է նաև երկկողմ միջգերատեսչական համագործակցության ներուժը։ Այնուամենայնիվ, ես վստահ եմ, որ եթե Ռուսաստանը օգնություն խնդրի, դաշնակիցները մի կողմ չեն քաշվի»։

Back to top button