Մասնագիտություն

Կենդանիների դերն ու նշանակությունը ոչ միայն բնության մեջ, այլև մարդկանց կյանքում. «Մասնագիտություն»

Սերը բնության, կենդանիների նկատմամբ և մեծ հետաքրքրությունը կենսաբանություն առարկայի նկատմամբ Ձեզ կուղղորդեն ընտրելու այս անչափ հետաքրքիր ու բացահայտումներով լի մասնագիտությունը, որի ուսումնասիրության և բացահայտման առարկան կենդանական վիթխարի աշխարհն է:

Կենդանաբանություն. գիտություն կենդանիների մասին։ 

Ուսումնասիրելով կենդանիների կառուցվածքը, սաղմնաբանությունը, բազմազանությունը, տարածումը, զարգացումը, դասակարգումը, կազմությունը, սովորությունները և կենսագործունեության օրինաչափությունները՝ այս անվերջ զարգացումներով ու բացահայտումներով լի գիտությունների համալիրը ներկայացնում է կենդանիների դերն ու նշանակությունը ոչ միայն բնության մեջ, այլև մարդկանց կյանքում:

Կենդանիների մասին գիտելիքների կուտակումը սկսվել է մարդկային հասարակության զարգացման ամենավաղ շրջանում: Նախնադարյան մարդիկ սերտորեն կապված են եղել իրենց շրջապատող բնության հետ. սովորել են ճանաչել ուտելի, վնասակար կենդանիներին, ուսումնասիրել գիշատիչների սովորությունները, հետագայում զբաղվել են որսորդությամբ, ձկնորսությամբ, իսկ ավելի ուշ՝ կենդանիների ընտելացմամբ՝ աստիճանաբար ընդլայնելով մարդկանց կողմից կենդանական աշխարհի ճանաչումը:

Մեծ է կենդանաբանության դերը մարդկանց կյանքում, բնության պահպանման և հարստացման գործում. պահպանելով բնությունն ու կենդանական աշխարհը՝ մարդիկ պահպանում են իրենց գոյությունը և մոլորակի հավասարակշռությունը:

Զրույց Երևանի պետական համալսարանի կենդանաբանության ամբիոնի դոցենտ, կենսաբանական գիտությունների թեկնածու Աստղիկ Ղազարյանի հետ:

Back to top button