Մասնագիտություն

Յուրաքանչյուր զբոսավար իր երկրի կենդանի այցեքարտն է. «Մասնագիտություն»

Յուրաքանչյուր զբոսավար իր երկրի կենդանի այցեքարտն է, իր երկրի պատմության, մշակույթի, նյութական և ոչ նյութական պատմամշակութային ժառանգության, ավանդույթների, սովորույթների ամենավառ կրողն ու ներկայացուցիչը, որի շնորհիվ այցելուներն էլ ավելի մեծ հետաքրքրությամբ կբացահայտեն օտար երկիրը և կհարստացնեն իրենց գիտելիքները, իսկ վերջում կտանեն միմիայն դրական էմոցիաներ և, որ ամենակարևորն է, նորից վերադառնալու ցանկություն կունենան:

Զբոսաշրջային ծառայությունների սպասարկում՝ օտար լեզվի խորացված իմացությամբ. անչափ հաճելի, պահանջված, դինամիկ զարգացող, մրցունակ ու հետաքրքրաշարժ մասնագիտություն, որ պահանջում է բազմակողմանի գիտելիքներ, հաղորդակցման գերազանց հմտություններ, բարձր պատասխանատվություն, ստեղծագործական մոտեցում, շփում տարբեր  մարդկանց հետ:

Մարդիկ ճանապարհորդել են միշտ, բոլոր ժամանակներում: Յուրաքանչյուր երկրում տեսնելու և բացահայտելու շատ բան կա: Ծառայությունների ոլորտը գնալով մեծ թափ է հավաքում, և զբոսաշրջության ոլորտում լավ սպասարկումը գերխնդիր է՝ հաշվի առնելով տեխնոլոգիական զարգացումը, գլոբալիզացիան և սպառողների փոփոխվող վարքագիծը:

Զրույց Երևանի պետական հումանիտար քոլեջի զբոսաշրջային ծառայությունների սպասարկում՝ օտար լեզվի խորացված իմացությամբ մասնագիտության դասախոսներ Անահիտ Ստեփանյանի և Արտավազդ Զաքյանի հետ:

Back to top button