Մասնագիտություն

Տվյալագիտությունը՝ ժամանակի պահանջ. «Մասնագիտություն»

Օրեցօր զարգացող աշխարհը ստիպում է մարդկանց ընտրելու այնպիսի մասնագիտություններ, որոնք մոտակա տարիներին կլինեն պահանջված։

Տեղեկատվական տեխնոլոգիաների հեղափոխության մեր ժամանակներում ամենօրյա տեղեկատվությունը հասել է աննախադեպ ծավալների, հետևաբար տվյալների կառավարումը դարձել է տնտեսական գործունեության կարևորագույն խնդիրներից մեկը:

Ժամանակակից աշխարհում   արհեստական բանականությունը օրեցօր ամրապնդում է իր դիրքերը՝ հավակնելով բովանդակային վերափոխման ենթարկելու մարդկանց կենսակերպն ու աշխարհընկալումը՝ նպաստելով մարդկության զարգացմանն ու առաջընթացին:

Ապագայի մասնագիտությունների զարգացման հիմնական աղբյուրներն են գործընթացների ավտոմատացումը և նոր միջոլորտային ու միջմասնագիտական ուղղությունների առաջացումը:

Տվյալների գիտություն. տվյալների համակարգերի և գործընթացների ուսումնասիրության լայն ոլորտ, որն ուղղված է տվյալների հավաքագրմանը, պահպանմանը, դրանց միջոցով վերլուծությունների կատարմանը: Մասնագիտություն, որում համադրվում են մաթեմատիկոսի, վիճակագրագետի, բիզնես վերլուծաբանի և ծրագրավորողի ունակությունները:

Այս յուրահատուկ ոլորտի կարիքն առաջացել է համացանցի արագ զարգացմանը զուգընթաց` կուտակված մեծաքանակ  տվյալները վերլուծելու, մշակելու, կառավարելու, դրանց մեջ միտումներ գտնելու և այդպիսով բիզնես մարտահրավերների լուծումները բացահայտելու համար:

Զրույց Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի կիրառական մաթեմատիկայի և ֆիզիկայի ֆակուլտետի տվյալագիտություն կրթական ծրագրի ղեկավար Սուրեն Էդիլյանի հետ:

Back to top button