Մասնագիտություն

Ուրոլոգիական հիվանդությունների ախտորոշում և բուժում. «Մասնագիտություն»

Հաճախ մարդիկ առողջության մասին մտածում են այն կորցնելուց հետո կամ դիմում են բժշկի օգնությանը միայն սուր ցավի դեպքում, մինչդեռ յուրաքանչյուր հիվանդություն ավելի հեշտ է կանխել, քան` բուժել, և խնդիրներից խուսափելու համար մասնագետները խորհուրդ են տալիս այցելել կանխարգելիչ ստուգումների և ենթարկվել բուժզննման:

Ուրոլոգի մասնագիտությունը պահանջում է առավելագույն գիտելիքներ, ծայրաստիճան պատասխանատվություն, անընդհատ վերապատրաստում և, որ ամենակարևորն է, այն հնարավորություն է տալիս փրկելու կյանքեր՝ հիվանդություններն ամենավաղ փուլերում ախտորոշելով և բուժելով:

Ուրոլոգիան զբաղվում է հավասարապես արական և իգական սեռի ներկայացուցիչների միզուղիների հիվանդությունների ուսումնասիրությամբ և բուժմամբ, ինչպես նաև տղամարդկանց վերարտադրողական համակարգի խնդիրներով։

Մասնագետների բարձր որակավորումը, ինչպես նաև ախտորոշման և բուժման անհրաժեշտ վերջին սերնդի սարքավորումները թույլ են տալիս կատարելու ամենաբարդ վիրաբուժական միջամտություններ՝ ստանալով կատարյալ արդյունք:

Բավականին պահանջված  մասնագիտություն է,  որովհետև ուրոլոգիական հիվանդությունները մեր օրերում տարածված են, վերջին տարիներին նկատվում է ուրոլոգիական հիվանդությունների աճ. այն համարվում է 21-դարի հիմնախնդիրներից:

Զրույց «Հերացի» համալսարանական հիվանդանոցի Ուրոլոգիայի կլինիկայի բժիշկ, Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի ուրոլոգիայի և անդրոլոգիայի ամբիոնի ասիստենտ Երվանդ Կիրակոսյանի հետ:

Back to top button