Հայագիտակ

Երազներ. ֆանտազի՞ա, թե՞ իրականություն․ «Հայագիտակ»

Երազ տեսնում են բոլորը։ Եվ բոլորին էլ, եթե իհարկե երազը հիշվում է, հետաքրքրում է, թե ի՞նչ է դա նշանակում, լա՞վ, թե՞ վատ երազ է և քանի օրից կկատարվի։

Եթե դարեր առաջ երազահանությամբ զբաղվում էին քրմերը, գուշակները, մոգերը, ապա այսօր այս համամարդկային երևույթը հետաքրքրում է ամենատարբեր բնագավառների մասնագետների` բժիշկներից մինչև ազգագրագետներ, նաև նկարիչներ, երաժիշտներ, ռեժիսորներ։

Չէ՞ որ երազներն արտացոլվում են նաև արվեստում, վերցնենք թեկուզ հանճարեղ Դալիի կտավները։ Բանահավաք Լուսինե Հայրիյանը ասում է. «Երազներ շատ կան մեր առասպելներում, էպոսում, հեքիաթներում։ Ժողովուրդը ամենուր գրեթե նույն կերպ է մեկնաբանում երազները։ Դրա համար կան անգամ արքետիպեր։ Օրինակ, շատ վատ է, երբ ատամ է ընկնում։ Մեծ ատամը ընտանիքի մեծի մահ է, փոքրը՝ փոքրիկի։ Կան օրեր, որ տեսած երազը սուտ է համարվում։ Երազը ստվում է, երբ արյուն եք տեսնում»։

Աշխարհում գրեթե ամենուր երազները նույն կերպ են մեկնաբանվում։ Եվ սա արդեն ինքնին արժանի է ուսումնասիրության։ Երազների ուսումնասիրությամբ զբաղվող գիտնականների վերլուծությունները շուտով լույս կտեսնեն՝ ամփոփված մեկ գրքում։

Back to top button