Դպրություն

Ազգային ռազմական կրթության մոդելը համադրելի՞ է միջազգային զարգացումների հետ․ «Դպրություն»

Կրթության վերագնահատում տեղի է ունենում ամբողջ աշխարհում: Առանց պատշաճ կրթական համակարգի, յուրաքանչյուր հաջորդ սերնդում մենք կունենանք մեր տեսակի ամենավատ վերարտադրությունը։

Կապված ժամանակի պահանջների, ռազմական ոլորտի նորարարությունների հետ, փոխվում են նաև առաջնահերթությունները։ Մեր ազգային ռազմական կրթությունը որքանո՞վ է այսօր համադրելի միջազգային գիտակրթական զարգացումներին:

«Ռազմական կրթության ոլորտում իրականացվում են բարեփոխումներ։ Փոփոխությունները, բարեփոխումները պետք է լինեն անընդհատ։ Հակառակ դեպքում մենք մեր դիրքերը կզիջենք գործընկեր երկրների նկատմամբ, հակառակորդ երկրների նկատմամբ և այլն։ Անընդհատ դինամիկ զարգանալու քայլեր պետք է ձեռնարկենք՝ առաջ գնալու համար։ Մենք հիմա մեր ազգային կրթության մոդելն ենք ստեղծում՝ հաշվի առնելով մեր ռազմական պոտենցիալը, մեր ռեսուրսները։ Այդ ուղղությամբ լուրջ աշխատանքներ են կատարվում և արդեն ունենք հաջողություններ»,-ասում է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետ, գնդապետ Արթուր Երոյանը։

«ՆԶՊ առարկան կարևոր է այնքանով, որ մեր երկրի քաղաքական, ռազմաքաղաքական իրավիճակից ելնելով՝ ցանկացած հայորդի, նաև իգական սեռի ներկայացուցիչներ, պետք է պատրաստ լինեն ամեն պահի զենք վերցնելու։ Իսկ այդ ամենը պետք է ուսուցանվի դպրոցից։ Համագործակցելով բոլոր զինվորական կառույցների հետ նպատակ ունենք, որ երեխաները աշակերտից վերածվեն կուրսանտի, ապագա սպայի և բարձր գիտելիքներով զինված մասնագետի, որը ի զորու կլինի պաշտպանել իր պետությունը», – ասում է Երևանի Գ․Էմինի անվան ավագ դպրոցի զինղեկ, ավագ լեյտենանտ Վահե Մանուկյանը։

Back to top button