Հայկական հարց

Քեմալականները պաշտպանում էին Օսմանյան կայսրության տարածքային անձեռնմխելիությունը. «Հայկական հարց»

Էրզրումի համաժողովում Մուստաֆա Քեմալն ասում էր, որ թուրքերը կարող էին և պետք է բոլոր միջոցներով կանխեին հայերի ու հույների վերադարձն իրենց նախկին բնակավայրեր։ Նա մասնավորապես ընդգծում էր, որ Արևմտյան Հայաստանն Օսմանյան կայսրության անբաժանելի մասն էր։ Արդեն Սեբաստիայի համաժողովում քեմալականները հանդես էին գալիս ողջ Օսմանյան կայսրության տարածքային անձեռնմխելիության նշանաբանով։ Այս ժողովն ուներ պանթուրանական բնույթ, իսկ Մուստաֆա Քեմալն էլ քաղաքական դաշտում կարծես պանթուրքիզմի առաջնորդն էր։

Թեմային է անդրադառնում ԳԱԱ պատմության ինստիտուտի Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության պատմության բաժնի կրտսեր գիտաշխատող Մանե Կոնինյանը։ «Քեմալականությունը և Հայկական հարցը»` մաս 7-րդ։

Back to top button