Դեպի անհունը

Հայ ժողովրդական էպոսի և «Սասունցի Դավիթ» ճյուղի թումանյանական մշակման աղերսները․ «Դեպի անհունը»

«Սասնա ծռեր» կամ «Սասունցի Դավիթ» հայ ժողովրդի ազգային էպոսն ունի տասնյակ մշակումներ, որոնցից ամենահաջողվածը թումանյանական չափածո մշակումն է։ Թումանյանը մշակել է էպոսի երրորդ ճյուղը` «Սասունցի Դավիթը»։

Առաջին ամբողջական տարբերակը Թումանյանը գրել է 1902 թվականին, որի մասին վկայել է Ավետիք Իսահակյանը, որը պոեմի` դեռևս ձեռագրի ընթերցումից ազդված նամակ է գրել հեղինակին. «Հրաշալի է Սասունցի Դավիթը… Դավիթը լավ տիպ է, առողջ, թարմ, ժողովրդական, դրական, արժե նրանով ոգևորվել»։

Հայկական ժողովրդական էպոսի և Թումանյանի մշակման աղերսների մասին գրականագետ, էպոսագետ, բանասիրական գիտությունների թեկնածու Հայկ Համբարձումյանը մեր զրույցում ասել է․ «Ամենայն հայոց բանաստեղծին մենք պարտական ենք, նախ՝ էպոսի հանրայնացման համար, բայց ոչ միայն հանրայնացման, այլ նաև մշակման, որի վրա նա աշխատել է երկար տարիներ՝ մինչև 1921 թվականը՝ բոլոր հրատարակությունների հետ թարմացնելով իր մշակումները»։

Back to top button