Դեպի անհունը

Մասնագիտական հետաքրքրությունները ձևավորվել են երեք տարեկանում՝ Թումանյանի հեքիաթները լսելուց հետո․ «Դեպի անհունը»

Հեքիաթները կյանքի առաջին հրաշալիքներից են, որոնց հանդիպում են մանուկները։ Եվ, որպես կանոն, հայ մանուկներն առաջինը լսում են Հովհաննես Թումանյանի հեքիաթները: Հանճարեղ մարդու, հրաշալի հեքիաթագրի, որի հեքիաթները չեն կորցնում իրենց ուժը, հմայքն ու հետաքրքրությունը հետագա տարիների ընթացքում:

Թումանյանը մշակել է երկու տասնյակից ավելի հայկական ժողովրդական հեքիաթներ, փոխադրել և թարգմանել է այլ ժողովուրդների հեքիաթներ։ Թումանյանն ասել է, որ հեքիաթներն ամենաիմաստուն գրվածքներն են, քանի որ դրանց մեջ խորհրդանշական ձևով արտահայտված են հավերժական գաղափարներ։ Օրինակ, «Խոսող ձուկը» դաստիարակում է բարություն, «Անհաղթ աքլորը»՝ խիզախություն, քաջություն, «Ոսկու կարասը» ժլատ չլինելու մասին է, «Պոչատ աղվեսը» հիշեցնում է, որ գողությունը կամ մեկ այլ վատ գործ երբեք անպատիժ չի մնում։

ԵՊՀ պրոֆեսոր, բանասիրական գիտությունների դոկտոր Ալվարդ Ջիվանյանը կատակով հիշում է, որ երեք տարեկանից հետո իր մասնագիտական հետաքրքրությունները չեն փոխվել։ Արդեն տասնյակ տարիներ նա զբաղվում է հեքիաթագիտությամբ։

Back to top button