Դեպի անհունը

Շուրջ 40 տարի առաջ նրան աշխատանքի է ընդունել Հովհ․ Թումանյանի դուստրը՝ Թամարը․ «Դեպի անհունը»

Երևանի Հովհաննես Թումանյանի թանգարանում Մարինե Բաղդասարյանին աշխատանքի է ընդունել բանաստեղծի դուստրը՝ Թամարը։ Սկզբնական շրջանում նա աշխատում էր կես հաստիքով, ապա և առ այսօր թանգարանի գլխավոր ֆոնդապահն է։ Շուրջ 40 տարվա վաստակով և փորձառությամբ ֆոնդապահն ամեն օր նորի հայտնաբերման որոնումներում է։ Թվում է՝ հեշտ է մի հարցազրույցի ընթացքում ամբողջացնել 40 տարվա գործունեությունը, բայց անելիքներն առջևում են, հատկապես, որ թանգարանի շենքը հիմնանորոգվում է, որից հետո էլ ուրվագծվում է գիտակրթամշակութային օջախի վերելք՝ ավանդականի հիմքերի վրա։

Մարինե Բաղդասարյանի համար հավասարապես սիրելի են բոլոր այն ցուցանմուշները, որոնց թիվը շուրջ քսան հազարի է հասնում, և որոնցից յուրաքանչյուրի նկարագրությունն ու կենսագրությունն անչափ թանկ են իր համար։ Եվ չնայած ցուցանմուշների մեծ թվին, գլխավոր ֆոնդապահն անհամբերությամբ է սպասում և ընդունում ամեն մի նոր նվիրատվություն, որով էլ ավելի է հարստանում թանգարանի ֆոնդը։

Back to top button