Դեպի անհունը

Նամակներ՝ գրված հոգու անհուն խորքերից, համեմված սիրով ու ազնվությամբ․ «Դեպի անհունը»

Մեծերի ստեղծագործություններն ու կենսագրությունները հաճախ լրացնում, շարունակում են իրար, հաճախ էլ՝ լույս սփռում այս կամ այն ստեղծագործությունը գրելու շարժառիթներին, պատմությանը, տպագրությանը, հերոսների կերպարներին ու նախատիպերին։

Անհրաժեշտ կամ հարկադրական բացակայությունն ամենևին չեն խանգարել Հովհաննես Թումանյանի շփումներին ընտանիքի անդամների հետ։ Նա միշտ գրել է նամակներ ու «պահանջել» պատասխան նամակներ՝ «ջանիկ-մանիկներից» ու հարազատներից։

«Արևելք-Արևմուտք մատենաշար, Թումանյանի զավակները, Աշխեն․ հուշեր և ընտանեկան պատմություններ» գիրքը, որն ամբողջությամբ կազմված է Աշխենի՝ մեր օրեր հասած արխիվային նյութերի հենքով, ի մի են բերել «Հովհաննես Թումանյան թանգարանի» աշխատակիցները՝ Նարինե Թուխիկյան-Խաչատրյանը, Մարինե Բաղդասարյանը, Սուսաննա Ադամյանը, Գոհար Մարտիրոսյանը, Անի Եղիազարյանը։

Աշխեն Թումանյանի և Հովհաննես Թումանյան նամակների մասին հետաքրքիր մանրամասներ է պատմում «Հովհաննես Թումանյանի թանգարանի» ցուցադրությունների կազմակերպման և հանրահռչակման բաժնի վարիչ Սուսաննա Ադամյանը՝ նշելով, որ Աշխեն ու Նվարդ Թումանյանները շատ վաղ են սկսել գրի առնել հանճարեղ հայրիկին վերաբերող դրվագները։ Իսկ բանաստեղծի կերպարն ամբողջանում է նաև այդ նամակների շնորհիվ։

Back to top button