

«Էսպո» կոնվենցիայի խախտման վերաբերյալ Ադրբեջանի մեղադրանքը լրիվ անհիմն է։ Փորձագետը բերում է հակափաստարկներ, որոնք ի չիք են դարձնում Ադրբեջանի պնդումները, թե Երասխում կառուցվող մետաղաձուլարանի գործունեությունը տարածաշրջանում կառաջացնի բնապահպանական խնդիրներ։ Ի՞նչ է իրենից ներկայացնում կոնվենցիան, ինչո՞ւ է հարևան պետությունն այն հիշատակում։
Ադրբեջանը շարունակում է կեղծ բնապահպանական քարոզչությունը։ Նախ զբաղված էր Կաշենի և Դրմբոնի հանքերի «բնապահպանական» խնդիրներով։ Հիմա էլ հերթը՝ Երասխում նոր կառուցվող մետալուրգական գործարանինն է։
Բնապահպանական խնդիրների մեջ թաթախված Ադրբեջանի բնապահպանության նախարարությունը դժգոհում է, որ Երասխում մետալուրգիական գործարանի կառուցումից և դրա աշխատանքից կվնասվի տարածաշրջանի բնապահպանական իրավիճակը։
Մասնավորապես նրանք համարում են, որ ՄԱԿ-ի տնտեսական հանձնաժողովի դրույթների կոպիտ խախտում է, որպես հիմնավորում մեջբերելով Անդրսահմանային համատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եվրոպական կոնվենցիան կամ այլ կերպ ասած՝ «Էսպո»-ի կոնվենցիա: Հայաստանը ևս այս կոնվենցիայի անդամ է։
«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ադրբեջանական կողմի պնդումներն անհիմն են և կոնվենցիայով սահմանված կետերը որևէ կերպ չեն վերաբերվում Երասխում կառուցվելիք գործարանին․
Ադրբեջանը ՄԱԿ-ի քարտուղարությանը դիմելու փոխարեն, կրակ է բացում գործարանի տարածքում աշխատող քաղաքացիների ուղղությամբ։ Եթե իսկապես առկա է շրջակա միջավայրի աղտոտմանը վերաբերող խնդիր, ապա այդ խնդիրը կարող է լուծվել իրավական հարթությունում, նշում է Զարաֆյանը։