Մասնագիտություն

Թարմ օդի և ջերմության պատասխանատուները․ «Մասնագիտություն»

Այսօր ամբողջ աշխարհում բարձր տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ մեծանում է ինժեներական մասնագիտության նկատմամբ հետաքրքրությունն ու պահանջարկը։

Ջերմագազամատակարարման և օդափոխության մասնագետ. մասնագիտություն, որը մարդկանց ապահովում է կենսական ամենաանհրաժեշտ պայմաններով՝ տալով նրանց թարմ օդ և ջերմություն, մասնագիտություն, որի զբաղվածության շրջանակը լայն է ու բազմաբնույթ՝ արտադրություն, շինարարություն, նախագծում, գիտահետազոտական գործունեություն, անչափ արդյունավետ մասնագիտություն, որը մեծ պահանջարկ ունի ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում:

Ջերմագազամատակարարման և օդափոխության մասնագետը զբաղվում է շենքերի և շինությունների ջերմամատակարարման, գազամատակարարման, ջեռուցման, օդափոխության, օդի որակի լավացման, կաթսայական կայանքների և կլիմատեխնիկական այլ համակարգերի նախագծման, կառավարման և շահագործման հարցերով, ինչպես նաև մասնագետները ներգրավված են շենքերի էներգախնայողության և ինժեներական համակարգերի էներգաարդյունավետության, այլընտրանքային էներգիայի օգտահանման ասպարեզում։

Զրույց Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ջերմագազամատակարարման և օդափոխության ամբիոնի վարիչ, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Աննա Քարամյանի և Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի քաղաքային տնտեսության և էկոլոգիայի ֆակուլտետի ասպիրանտ Սպարտակ Սարգսյանի հետ:

Back to top button