Խոշորացույց

Հավերժական պայմանագրեր չեն լինում. «Խոշորացույց»

Մայիսի 8-ին Արեւմուտքը  նշում է Երկրորդ աշխարհամարտում Գերմանիայի դեմ հաղթանակի օրը, քանի որ 1945 թվականի մայիսի 7-ին ֆրանսիական Ռեյմսում ստորագրվեց Գերմանիայի անվերապահ կապիտուլիացիայի ակտը։ 1945-ի մայիսի 8-ին ստորագրվեց եւս մեկ անվերապահ կապիտուլիացիայի ակտ` այս անգամ արդեն Խորհրդային Միության պահանջով` Բեռլինում։ Դրանից հետո աշխարհում ձևավորված աշխարհակարգը փուլ է գալիս։

ԵՊՀ համաշխարհային պատմության ամբիոնի դոցենտ, պատմական գիտությունների թեկնածու Լիլիթ Մկրտչյանը նշում է, որ Երկրորդ աշխարհամարտն առաջինի հետևանքն էր և դրանից հետո որոշակի փոփոխություններով նույն աշխարհակարգը գոյատևում էր։

Սառը պատերազմը, երկբևեռից միաբևեռ աշխարհն ու այսօր ստեղծված բազմաբևեռ աշխարհը խոսում են, որ մարդկությունը նոր աշխարհակարգի ձևավորման փուլում է։

Պատմաբանը խոսում է մի օրինաչափության մասին. Ամեն մի աշխարհակարգ մարդկությանը բերում է 100-150 տարվա խաղաղություն, մինչև հաջորդ փուլ, երբ տարբեր շահեր ու ակնկալիքներ հասնում են գագաթնակետին և պետք է մի փոքր պատճառ պատերազմի բռնկման համար։

«Խոսում ենք բարոյականությունից, նորմերից, բայց աշխարհը շարժվում է շահերով։ Ժողովրդավարություն, մարդու իրավունքներ, ազգերի ինքնորոշում, պատմական արդարություն. Սրանք շատ կարևոր են, բայց երբ ուժ ունես»,- ասում է Լիլիթ Մկրտչյանը։

Ուժ ասելով` նա միայն ու ամենեւին զենքի ուժը նկատի չունի, այլ տնտեսությունը, գիտությունը, մշակույթը` մի բան, որը կարևոր է աշխարհի համար։

Պատմությունը ցույց է տվել, որ կործանվել են այն պետություններն ու հասարակությունները, որոնք չեն կարողացել հաղթահարել իրենց ներքին ճգնաժամը, շեշտում է նա։

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

Ինչպես են ձևավորվում ու փլուզվում աշխարհակարգերը. Այս թեմայի շուրջ ենք խոսում ԵՊՀ համաշխարհային պատմության ամբիոնի դոցենտ, պատմական գիտությունների թեկնածու Լիլիթ Մկրտչյանի հետ։

Back to top button