2016-ի քառօրյա պատերազմի օրերին Իրանի այն տարիների արտգործնախարար Մոհամմադ Ջավադը ռուսական ՏԱՍՍ գործակալության փուխտնօրենին տված հարցազրույցում հայտարարեց, որ «հարեւան Հայաստանի եւ մեր մերձավոր բարեկամ Ադրբեջանի միջեւ լավ հարաբերություններ պետք է լինեն»։
Իրանն ու Ադրբեջանը չեն կարող մերձավոր բարեկամ լինել, պնդում է իրանագետ Էմմա Բեգջանյանը` դա բնորոշելով որպես դիվանագիտական հաճոյախոսություն։
Արցախյան հակամարտության անցած տասնամյակների ընթացքում Իրանի համար էական դեր էր խաղում իսլամական գործոնը։
44-օրյա պատերազմը փոխեց ուժերի հարաբերակցությունը տարածաշրջանում եւ Թեհրանն արդեն անհանգստացած է, որ Մեղրիի միջանցքի գործարկումը նշանակում է աշխարհաքաղաքական լրջագույն փոփոխություն հենց իր համար։ Այս պահից Հայաստանի եւ Իրանի անվտանգային կենսական շահերը համընկնում են, վստահ է իրանագետը։
Նա ռուս-իրանական ներկա հարաբերությունները չի գնահատում ռազմավարական, արձանագրում է, որ երկու երկրների միջեւ առկա է փոխադարձ անվստահություն, որը նկատվում է դեռ 19-րդ դարից` Գյուլիստանի (1813) եւ Թուրքմենչայի (1828) պայմանագրերից ի վեր, սակայն ստեղծված իրավիճակում Ռուսաստանը չի խոչընդոտի հայ-իրանական հարաբերություններին։
Իրան- Արևմուտք հարաբերությունները, անգամ Թեհրանի ներկա վարչակարգի պայմաններում, հնարավոր է կարգավորել, եթե դրան չխանգարի Իսրայելը, ասում է Էմմա Բեգջանյանը։
Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ
Իրանական շահերը Հարավային Կովկասում Թուրքմենչայի պայմանագրից երկու հարյուր տարի անց. թեմայի շուրջ ենք խոսում իրանագետ Էմմա Բեգջանյանի հետ։