Կյանքին ասել այո՛Տեսանյութեր

Այս պատերազմում մենք մի ազգի դեմ չենք կռվել, կռվել ենք երեք-չորս ազգի դեմ․ Վարդան Մակոյան. «Կյանքին ասել այո՛»

Վարդան Մակոյանը ծնվել է 1975 թվականի հունվարի 11-ին Արագածոտնի մարզի Արագածավան գյուղում։ 1993 թվականին «Երկրապահ կամավորականների միության» Թալինի ջոկատի կազմում մեկնել է Արցախ ու մասնակցել հատկապես Ակնայի տարածաշրջանի մի քանի գյուղերի ազատագրմանը։

1994 թվականին Հորադիզում սալջարդ՝ կոնտուզիա է ստացել։ Պատերազմից հետո զբաղվում էր գյուղատնտեսությամբ, լարվածության դեպքում թալինցի երկրապահների հետ անմիջապես մեկնում դիրքեր։ 2016-ի քառօրյա պատերազմի օրերին նրանց հետ Հադրութում էր։ Հադրութում էր նաև 44-օրյա պատերազմի ժամանակ։

«Արցախյան առաջին պատերազմում մենք զենք չունեինք, բայց ունեինք հոգի, հավատ, իսկ այս պատերազմում մենք մի ազգի դեմ չենք կռվել, կռվել ենք երեք-չորս ազգի դեմ»,-ասում է Վարդանը։ Ամուսնացած է, ութ զավակ, տասը թոռ ունի։ Որդին ժամկետային զինծառայող է՝ Իշխանասարում, որտեղ էլ մասնակցել է սեպտեմբերյան դեպքերին։

Back to top button