Հատվող եթեր

Երկխոսություն բնության և արվեստի միջև․ «Հատվող եթեր»

Նկարիչ, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Սևադա Սարգսյանն իր արվեստով ոչ միայն նկատում ու գովերգում է գեղեցիկը, այլ նաև այդ աշխատանքների միջոցով անդրադառնում բնապահպանական խնդիրներին՝ տածելով պաշտամունքի հասնող մեծ սեր ամենակարող բնության հանդեպ:

Պատերազմի ժամանակ նկարիչն առաջիններից էր, որը մասնակցեց հայրենիքի պաշտպանությանը, մարտի դաշտում կռվեց ոչ միայն զենքով, այլև շարունակեց արվեստագետ մնալ. ստեղծագործեց, ստեղծեց անչափ յուրօրինակ աշխատանքներ՝ ներկայացնելով պատերազմի ողջ դաժանությունը:

Նկարիչը ծնվել է Երևանում: Ռազմական գործիչ դառնալ երազող պատանին, խորությամբ ուսումնասիրելով նկարչության տեխնիկան, սկսում է նկարել ու հենց առաջին տարվա ընթացքում ներկայանում իր առաջին անհատական ցուցահանդեսով, հետագայում արդեն իր նկարչական հայացքների ձևավորման և կերպարընկալման համար ողջ կյանքում մեծապես պարտական լինելով առաջին ուսուցչին՝ գեղանկարիչ Ավետիք Հակոբյանին:

Նկարիչն իր ստեղծագործական գործունեությունը մեծ հաջողությամբ համակցում է գիտամանկավարժականի հետ՝ իր հարազատ՝ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում. նախ ուսանել է, հետագայում ասպիրանտուրա, ապա աշխատել որպես նկարիչ, այնուհետև Գեղարվեստական կրթության ֆակուլտետի կերպարվեստի ամբիոնում՝ որպես դասախոս:

Հեղինակել է բնապահպանական գեղարվեստական համալիր դաստիարակության հայեցակարգը, բազմաթիվ գիտական հոդվածների, ուսումնամեթոդական ձեռնարկների հեղինակ է:

Վերջերս հերթական անհատական ցուցահանդեսով հանդես եկավ իր հարազատ բուհում: Անչափ բազմաշերտ ու խորքային ցուցադրություն, որ կրում էր «Վիրավոր ծառեր» խորհրդանշական խորագիրը, ցուցադրություն, որտեղ մեկտեղված էին խոհափիլիսոփայական հայացքներ, ապրումներ, ինչպես նաև բնութան պահպանության կարևորության դերն ու նշանակությունը: Զրույց նկարիչ, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Սևադա Սարգսյանի հետ:

Back to top button