Մասնագիտություն

Աշխատել համերի, ոչ թե մթերքների հետ․ ինչպես դառնալ հրուշակագործ․ «Մասնագիտություն»

Երբ մեկտեղվում են հստակ չափաբաժիններն ու վառ երևակայությունը, ոգեշնչումն ու պրոֆեսիոնալիզմը, համբերատարությունն ու աշխատասիրությունը, տաղանդն ու նորարար գաղափարները, ծնունդ է առնում հրաշք, որ կոչվում է հրուշակագործություն։

Բազմապիսի տորթեր, թխվածքներ, քաղցրավենիքներ՝ հրուշակագործության գլուխգործոցներ, որոնք երբեմն չափազանց գեղեցիկ են ուտելու համար, կարող են զարմացնել իրենց յուրօրինակ դիզայնով, բարդ ու ինքնատիպ ձևավորումներով, անկրկնելի համով ու շքեղ տեսքով։

Համեղ ու աչք շոյող յուրաքանչյուր թխվածք ունի իր պատրաստման և ձևավորման նրբություններն ու գաղտնիքները: Խմորին «կենդանություն» ու «նրբերանգություն» հաղորդող հմուտ և բանիմաց հրուշակագործը պետք է ունենա վառ երևակայություն, ստեղծագործ միտք և հոգի, տիրապետի մասնագիտական հմտությունների ու վարպետության՝ ստեղծելով իր ուրույն ձեռագիրը, լինի համբերատար, չափազանց կոկիկ, ուշադիր և միշտ հետևի հրուշակագործության նոր միտումներին:

Զրույց Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնի հրուշակագործության և խոհարարության դասախոս, արտադրական ուսուցման վարպետ Ելենա Մարությանի հետ։

Back to top button