Նախ ռիթմն է գալիս, հետո նոր բովանդակությունը, իսկ ռիթմը կարող է լինել շատ տարբեր՝ մեկ ջազ, մեկ ռոք՝ կախված հոգեվիճակից, այն ազդակներից, որ աշխարհից ստանում է: Նրա բանաստեղծություններից շատերը սիրո մասին են:
Բանաստեղծ, «Դարակ» հրատարակչության տնօրեն Աշոտ Գաբրիելյանը շատ էմոցիոնալ է, իսկ հրատարակչական ոլորտը կարգուկանոն է սիրում, և հույզերը երբեմն խանգարում են։ Փորձառության շնորհիվ, սակայն, դժվարություններին արդեն ավելի հանգիստ է մոտենում․ երբ հաջողում է, զգում է, որ հաղթել է սեփական հույզերին:
Սարսափում է միայնությունից, նունիսկ երբ ցանկանում է կենտրոնանալ ու մտածել, գնում է մարդաշատ վայր, որտեղ ծանոթներ չկան: Կարևորում է պատանիների շրջանում գրքի և ընթերցանության նկատմամբ հետաքրքրություն ձևավորելը։
Երիտասարդներին սատարում է, երիտասարդների աչքերով նոր աշխարհը նրան դուր է գալիս։ Նրա կարծիքով՝ ժամանակը ձանձրույթ է, իսկ հաջողությունն անընդհատ առաջ գնալու հույսն է։