Հայագիտակ

Ժայռապատկերները` Արցախում հայերի հազարամյա գոյության քարե անձնագրեր․ «Հայագիտակ»

Արցախի և Հայաստանի մյուս վայրերի ժայռապատկերներն ասես մի ձեռքով են արված՝ ասում է Կարեն Թոխաթյանը։

«Նման են պատկերները, թեմաները, կան անգամ դիմագծային նմանություններ», – նշում է Թոխաթյանը։

Պատմաբանի կարծիքով՝ այս ամենը վկայում է, որ Արցախը բնիկ հայկական տարածաշրջան է եղել վաղնջական ժամանակներից։ Հարևան երկրի կողմից ծիծաղելի փորձեր են արվում սեփականացնելու անգամ հայկական ժայռապատկերները։

«Գալիս են, ռուսերեն մի քանի բառ են խզբզում, գրում են իրենց անունները, դնում են ինչ-որ տարեթիվ ու դրանով փորձում են սպառնալ, իբր մենք ենք սեփականացրել իրենց ունեցածը»,- ասում է Կարեն Թոխաթյանը։

Արցախի ժայռապատկերները լուռ վկաներն են այս տարածաշրջանում հայերի հազարամյա գոյության։ Դա անհերքելի ու անջնջելի փաստ է և այդ մասին գիտեն աշխարհի բոլոր առաջադեմ գիտնականները։

Պատկերված կենդանիներն անգամ հատուկ են միայն այս և հայկական մյուս տարածքներում բնակվող կենդանական աշխարհին։

Back to top button