Դպրություն

Նոր չափորոշիչներ, նոր դասագրքեր․ փորձագետներն ու հրատարակիչները մտահոգ են․ «Դպրություն»

Կան հանրակրթական առարկաների դասագրքերին ներկայացվող ընդհանրական պահանջներ, որոնց հետ համաձայն չեն հրատարակիչներն ու կրթության փորձագետները։

ԵՊՀ դասախոս, փիլիսոփա, կրթության ոլորտի փորձագետ, դասագրքերի հեղինակ Սերոբ Խաչատրյանը մտահոգված է։ «Եղել են դեպքեր, երբ գործող դասագրքերի նյութերը պատճենահանվել են և օգտագործվել որպես փորձարկվող նյութ։

Չափորոշիչների ընդունումից հետո պետք է հրապարակվեր կարողունակությունների վրա հիմնված ուսուցման մեթոդական ուղեցույց։ Դրա հիման վրա պետք է հայտարարվեր դասագրքերի մրցույթ», – ասում է փորձագետը։

«Ցավալին այն է, որ հենց դրամաշնորհային ծրագրով է իրականանում գործընթացը։ Դրամաշնորհ նշանակում է օժանդակություն, աջակցություն։ Եթե այս անվան տակ է, ԿԳՄՍ-ն պետք է օգնի հրատարակչություններին կամ հեղինակային խմբերին դասագիրք ստեղծել։ Բայց, ցավոք, ոչ թե օժանդակում է, այլ այդ իսկ գումարով հրատարակիչներից գնում է դասագիրք։ Ես չեմ կարծում, որ սրա արդյունքում Հայաստանում դասագրքաստեղծ գործընթացը կզարգանա», – ասում է «Զանգակ» հրատարակչության տնօրեն, դասագրքերի հեղինակ Սոկրատ Մկրտչյանը։

Ըստ նրա՝ տրված ժամկետներում՝ 4 ամսում, հնարավոր չէ 61 անուն դասագիրք ստեղծել։ «Կարո՛ղ ենք ստեղծել, բայց դրանք չե՛ն կարող լինել գոնե բավարարին մոտ», – ասում է Մկրտչյանը։

Back to top button