Մասնագիտություն

Լեզուն՝ հաղորդակցության կենդանի գործիք․ «Մասնագիտություն»

Երկրագնդի վրա որ կետում էլ հայտնվեք՝ օդում, ջրում, թե ցամաքում, ամենուր այս լեզվով խոսք կլսեք, որովհետև ժամանակակից աշխարհում մարդու համար կենսական նշանակություն է այս օտար լեզվի իմացությունը կյանքի բոլոր ոլորտներում։

Անգլերենն աշխարհում ամենաշատն է օգտագործվում, ամենատարածվածն է, համարվում է միջազգային հաղորդակցության, գիտության, մշակույթի, ինֆորմացիոն տեխնոլոգիաների, բիզնեսի, կրթության, գիտելիքների հասանելիության, կարիերայի առաջընթացի, հեղինակավոր աշխատանքի, ինքնակատարելագործման և պարզապես մեծ հնարավորությունների լեզու:

Ժամանակակից անգլերենը համաշխարհային տարածում գտավ 17-20-րդ դարերի կեսերին՝ տարածվելով ամբողջ մոլորակով մեկ: Անգլերենի իմացությունը ցանկալի է և անհրաժեշտ մի շարք բնագավառներում և մասնագիտություններում:

Միավորված ազգերի կազմակերպության պաշտոնական լեզուներից մեկն է անգլերենը և կիրառվում է բազմաթիվ միջազգային կազմակերպությունների կողմից։ Այս լեզվով խոսում են աշխարհի գրեթե բոլոր ծայրերում, բազմաթիվ պետությունների պաշտոնական լեզուն է:

Ամբողջ աշխարհում հաղորդակցության կենդանի գործիք է անգլերենը, և այդ լեզվի ուսումնասիրմամբ զբաղվում է անգլերենի մասնագետը։ Ամեն տարի՝ ապրիլի 23-ին՝ մեծանուն գրող Վիլյամ Շեքսպիրի ծննդյան օրը, ամբողջ աշխարհում հանդիսավորությամբ նշվում է անգլերենի օրը:

Միջազգային տոնը կրում է խորհրդանշական բնույթ. Վիլյամ Շեքսպիրն անգլերենով ստեղծագործող այն մեծանուն գրողն է, որի գործերը պատկանում են բոլոր ազգերի ժողովուրդներին: Զրույց Երևանի պետական համալսարանի եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի անգլիական բանասիրության ամբիոնի դոցենտ, բանասիրական գիտությունների թեկնածու Ռուզաննա Առաքելյանի հետ։

Back to top button