Մինչ զրուցում ենք տաղավարում, սփյուռքահայ հետազոտող Հրաչ Չիլինկիրյանը հենց հիմա ներկայացնում է Սփյուռքում իր հետազոտության արդյունքները, ասում է մեր հյուրը` արձակագիր, Եվրասիա համագործակցություն հիմնադրամի տնօրեն Գեւորգ Տեր-Գաբրիելյանը։
Չիլինկիրյանի քառամյա հետազոտությունը հիմնված է Սփյուռքի 10 համայնքներում կատարված հարցումների վրա, որոնց մասնակցել է մոտ տասը հազար մարդ։
Սփյուռքը չի հասկանում Հայաստանի անկախության իմաստն այնպես, ինչպես Հայաստանի բնակիչները կուզենային, որ Սփյուռքը հասկանար, մեր զրույցի թեման ընդգրկող մասը համառոտ ներկայացնում է Գեւորգ Տեր-Գաբրիելյանը։
Ազգը պետության հետ չի նույնացվում, արդեն մեր զրույցին վերադառնալով ասում է հյուրը։ Աշխարհում ո՞ր ազգն է, որ միավորված է, ո՞ր ազգն է, որում չկան տարաձայնություններ, ազգի միասնության դրույթը ոչ ռացիոնալ է եւ երբեւէ տեղի չի ունենա, պետությունն է, որ ռազիոնայ կերպով պետք է մի շարք խնդիրներ լուծի, իսկ հասարակությունը դրան պիտի նպաստի, ազգային միասնության մասին շարունակվող խոսակցությունների ոչ ռացիոնալ էությունն է ամփոփում նա։
Գեւորգ Տեր- Գաբրիելյանը այսօր աշխարհում ծավալվող իրադարձությունները անվանում է համաշխարհային պատերազմ ժողովրդավարության եւ ոչ ժողովրդավարությունների միջեւ։ Համաշխարհային մակարդակում ժողովրդավարությունները հաջողակ են, իսկ կայուն ժողովրդավարությունները մշտական դաշնակիցներ։
Ժողովրդավարությունը հաջողակ է, քանի որ ազատ մարդը ստեղծարար է, իսկ ստեղծարար մարդը ելքեր է գտնում։
- Ինչ կլինի Հայաստանում, եթե աշխարհում առաջանան հակամարտության նոր գոտիներ
- Ինչ կլինի, եթե հիմնական խաղացողների մոտ մեր նկատմամբ հետաքրքրությունը նվազի
- Ինչ կլինի, եթե ամեն ինչ մնա նույնը
Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ
Պատերազմը, աշխարհն ու Հայաստանը. այս թեմայի շուրջ ենք զրուցում արձակագիր, Եվրասիա համագործակցություն հիմնադրամի տնօրեն Գեւորգ Տեր-Գաբրիելյանի հետ։