Վերնատուն

Ապագայի ճարտարապետը․ Արթուր Թարխանյան-90․ «Վերնատուն»

Հայկական մոդեռնիզմի հիմնադիրներից մեկի՝ ՀԽՍՀ ժողովրդական ճարտարապետ Արթուր Թարխանյանի 90– ամյակի առիթով ճարտարապետի դուստրը` «Արթուր Թարխանյանի» անվան կենտրոնի հիմնադիր- տնօրեն, ճարտարապետ Անահիտ Թարխանյանը պատմում է Արթուր Թարխանյանի ժառանգության, հայտնի նախագծերի ու դրանց մերօրյա ճակատագրի մասին։

«Նրա բոլոր շենքերն ու շինությունները նայում էին դեպի հեռու ապագա»,– ասում է Անահիտ Թարխանյանը։ Ներկայացնելով ճարտարապետի կենսագրությունը՝ Անահիտ Թարխանյանը պատմում է, որ Արթուր Թարխանյանը առանձնահատուկ սեր է ունեցել դեպի տիեզերքը, և դա գալիս էր իր մանկությունից ու երիտասարդությունից։

Իր գործերում Արթուր Թարխանյանը միշտ համադրել է միջնադարյան ճարտարապետության հիմունքներն ու ժամանակակից տիեզերանավերի նկատմամբ իր վերաբերմունքը։ Դրա փայլուն օրինակը «Երիտասարդական» պալատն էր։

«Հայրս միշտ ասում էր՝ եթե Եղեռնի հուշահամալիրը հայ ժողովրդի իրավունքը հաստատելու հուշարձան էր, ապա «Երիտասարդական» պալատը կոթող՝ ի փառս ապագա ազատ ու անկախ Հայաստանի, և երբ երիտասարդները այն ժամանակ անցնում էին մետաղյա կամարի տակով, կարծես անցնում էին մետաղյա վարագույրի տակով , որտեղ մի նոր աշխարհ էր բացվում նրանց համար։ Պատահական չէ, որ առաջին ռոք փառատոնը տեղի ունեցավ «Երիտասարդական» պալատում, իսկ ռոքը դա ազատության հիմնարար երաժշտություններից էր », – ասում է Անահիտ Թարխանյանը։

Back to top button