Կրասնոդարը Ռուսաստանի ամենահայաբնակ շրջաններից է։ Այստեղ գործում են հայկական տարբեր հասարակական կազմակերպություններ, որոնց շարքերում քիչ թիվ չեն կազմում երիտասարդները։
Նրանց խնդիրները տարբեր են, սակայն հայապահպանության և հայրենակիցներին օգնելու հարցերը առաջնային դիրք են սկսել ստանալ։
Ինչպիսի՞ն է Կրասնոդարի հայ երիտասարդության առօրյան, ինչպե՞ս են մասնակցում համայնքային ծրագրերին, ի՞նչ խնդիրների առջև են կանգնած։
«Կրասնոդարի հայ երիտասարդությունը» թեմայի շուրջ բարձրացված հարցերի քննարկում Կրասնոդարից Էլեն Հակոբյանի և Անդրանիկ Դոկտորյանի հետ։