Համասփյուռք

Էստոնիայի հայկական դիմագծի ներկան. «Համասփյուռք»

Էստոնիայում հայերը հայտնվել են դեռ 14-րդ դարից։ Տեղի համայնքի անցյալի վառ էջերից են Խաչատուր Աբովյանի և Ռաֆայել Պատկանյանի անունները։ Վերջիններս բարձրագույն կրթություն են ստացել Էստոնիայում։

Ներկա փոքրաթիվ համայնքի 600-ամյա պատմությունից մնացել են միայն հուշեր։ Ներկան ավելի մնայուն դարձնելու համար էստոնահայերը ընտրել են ազգային արժեքների պահպանման ճանապարհը։

Հետխորհրդային հանրապետություններից մերձբալթյան երկրների հայկական Սփյուռքը մեզ առավել քիչ ծանոթներից է։ Դրանցից Էստոնիայի հայ համայնքը կազմակերպված բնույթ է ստացել 1980-ական թվականների վերջին։

Կառուցել են իրենց եկեղեցին, կազմակերպել են մեկօրյա հայրենագիտական կրթական ծրագրեր, ու, իհարկե, չեն կորցրել կապը հայրենիքի հետ։

«Էստոնիայի հայկական դիմագծի ներկան» թեմայի շուրջ բարձրացված հարցերի քննարկում Տալինից Էստոնիայի հայ ազգային միության նախագահ Ռազմիկ Իվանյանի հետ։

Back to top button