Համասփյուռք

Սփյուռքն ունի միջազգային օրենքներով պաշտպանված իրավունքներ․ «Համասփյուռք»

Հայ սփյուռքն ապրում է իր և հայրենիքի առօրյա հոգսերով։ Այդ ընթացքում նա ստիպված է լինում հաղթահարել տարբեր մարտահրավերներ։ Միշտ չէ, որ նրա իրավունքները լիովին հարգվում են։ Այս իրավունքների մասին նույնիսկ հաճախ սփյուռքում առկա են տարընկալումներ։

Հաճախ անդրադառնում ենք հայկական համայնքների պատմական հոլովույթին, նրա ներկայի հարցերին, դիմագրաված մարտահրավերներին: Դիտարկումներից դուրս են մնում հայկական համայնքների որպես առանձին իրավունքներով օժտված փոքրամասնության տարաբնույթ հարցերը։

Այս իմաստով կարևոր է հասկանալ, թե որքանով է ինքը՝ հայ սփյուռքը ծանոթ իր իրավունքներին: Ի՞նչ ենք հասկանում օտար երկրներում ապրող այլ էթնիկ կամ կրոնական միավորներին «փոքրամասնություն» որակելով:

Միջազգային օրենքի համատեքստում ինչպիսի՞ իրավունքներ ունեն այդօրինակ փոքրամասնությունները: Ի՞նչ պարտավորություններ ունեն պետություններն այդ փոքրամասնությունների առջև։ Ինչպե՞ս կարելի է միջազգային օրենքի շրջանակում պաշտպանել այդ փոքրամասնություններին: Ինչպիսի՞ դերակատարում ունի Հայաստանի Հանրապետությունը սփյուռքի իրաւունքների պաշտպանության հարցում:

«Սփյուռքն ունի միջազգային օրենքներով պաշտպանված իրավունքներ» թեմայի շուրջ բարձրացված հարցերի քննարկում Վիեննայից Միջազգային օրենքի մասնագետ Գևորգ Հակոբճյանի հետ։

Back to top button