«Հաջողություն է երբ դու պայքարում ես իրավունքի և արդարության համար»,- ՀՀ Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյան:
«Ինչպե՞ս եք» հարցին նա միշտ պատասխանում է. «Բազմազբաղ և մարտական ոգով»։ Լինելով լավ խոհարար, նա գերադասում է առողջ սնունդ՝ աղցաններ, բանջարեղենային ճաշեր, հատկապես արցախյան ճաշատեսակներ:
Նա իր գենետիկ ակտիվությունը ծառայեցրեց նրանց, ովքեր դրա կարիքն ունեին: Նրա անունը գրանցվեց նոր անկախ Հայաստանի պատմության մեջ որպես մարդու իրավունքների առաջին պաշտպան: